ԱՌԱՆՑ ՆԵՂԱՑՆԵԼՈՒ ՈՒ ՄԻԱՆԳԱՄԻՑ


Թափ հավաքող աղմուկը` թե ինչպես է ստացվել, որ մեր հանրապետությունը այսինչ երկրում դեսպանություն ունի, այնինչում` ոչ, լուրջ իրարանցում է առաջացրել իշխանության վերնախավում: Ըստ հավաստի տեղեկությունների` հատկապես այն երկրներում, որոնց հետ Հայաստանը միջպետական առնչություններ գրեթե չունի, իսկ հայ համայնքը չափազանց փոքրաթիվ է, գործող դեսպանատներն առաջիկայում կօպտիմալացվեն: Որոշվել է, որ պարզապես ինչ¬որ մեկին դեսպան դարձնելու և այս կամ այն երկրում նրա համար փառահեղ կյանք ապահովելու համար այդքան միջոցներ հատկացնելն անիմաստ է. վերջապես ժամանակն է` առանց որևէ մեկին նեղացնելու ու միանգամից բոլոր նման ներկայացուցչությունները փակելու: