ՆՈՐ ՔԱՂՈՒԺ


Հերթական ընտրություններից առաջ քաղաքական կուսակցությունների` առանց այն էլ մեծ թիվն աճելու է: Տարբեր ժամանակներում ՀԱԿ¬ից հեռացած մի խումբ գործիչներ առաջիկայում «Ազատ ժողովրդավարներ» անունով կուսակցությունն են հիմնելու` ԱԺ ընտրություններին ակտիվորեն մասնակցելու նպատակադրմամբ: Ըստ տեղեկությունների` այս առիթով վերջնական որոշում կայացվել է մայրաքաղաքի ռեստորաններից մեկում` Հայաստան «առաքված» ամերիկացի ոչ այնքան երկրորդական պաշտոնյայի հետ ՀՀՇ նախկին անդամների հանդիպումից հետո: Հավանական է, որ նրանց զրույցում կուսակցության ֆինանսավորման և քաղաքական կողմնորոշման հարցերն են ճշգրտվել: Այսպես կոչված ներքին կողմնորոշման խնդիրը, սակայն, մնում է առկախ. արմատական ընդդիմության տեղն զբաղեցնելու քայլը դրա փորձն ունեցող գործիչներին ոչինչ չի խոստանում: Ամենաազատ ժողովրդավարներն իսկ նույն հեռանկարից չեն խուսափի` նաև հեղինակության ակնհայտ անկում ու ցածր վարկանիշ ունեցող քաղուժերի հետ դաշինք կազմելու պարագայում: Ամեն դեպքում, «Ազատ ժողովրդավարները» համոզված են, որ մինչև ընտրություններ ընկած կարճ ժամանակահատվածը միևնույն է, չի բավարարելու` ընտրություններում գոնե համեստ հաջողության հասնել: