ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ


 

ՀՈՒՆԻՍ, 2012 թ.

ԽՈՅԵՐ. Լուրջ որոշումներ ընդունելու ժամանակն է: Հավանաբար չեք հասցնի նախապատրաստվել փոփոխություններին, բայց դրանք ձեր սրտով են: Սիրային հարցերում սխալներ թույլ կտաք: Չի բացառվում` հասկանաք, որ սխալվել եք` հեռանկարային ու անկեղծ համարելով հարաբերությունները զուգընկերոջ հետ: Չնայած սեփական խառնաշփոթվածությանը, Խոյերը լավագույն խորհրդատու են մտերիմների համար: Աշխատանքում, մասնագիտական հարցերում հնարավոր են անհանգստություններ: Ուշադիր եղեք առողջության հանդեպ և հանգիստ պահեք ձեր նյարդերը: Հիշեք, որ ի վերջո դուք հաղթահարում եք ամենայն դժվարություն: Գուցե նոր աշխատանքի կամ նոր մասնագիտության մասին մտածեք. ձեր հմայքը կօգնի ձեզ:

Ամսվա հաջողակ օրերը` 8, 14, 19, 30. անհաջողակ օրերը` 4, 12, 17, 23:

ՑՈՒԼԵՐ. Աստղերը խորհուրդ են տալիս չշտապել` լուրջ որոշում կայացնելիս: Դուք պատրաստ եք ակտիվ գործունեություն ծավալել, բայց հանգամանքները կարող են խանգարել: Ավելի խաղաղ ու չափված ապրելու ժամանակն է: Մենակ մնալու դառնությունը ձեզ չի սպառնում. նոր հարաբերություններ սկսելու հնարավորություն կընձեռվի: Մշտական և ամուր կապեր ունեցող Ցուլերին հաճելի օրեր են սպասվում: Աշխատանքում ևս հաջողություններ կարձանագրեք, բայց գործը կլինի լարված, ինչը կնվազեցնի արդյունա վետությունը: Հնարավոր են բախումներ, այն էլ` ձեր մեղքով: Հավանական է տկարանաք: Ամենամեծ խնդիրը ձեր հոգնածությունն է:

Ամսվա բարեհաջող օրերը` 6, 9, 21, 27. անհաջող օրերը` 3, 12, 18, 28:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Արդյունավետ ամիս է, բայց ծրագրերը կարող են չիրականանալ` եթե դրանց մասին պատմեք ուրիշներին: Կարևորն ինքնավստահությունն է: Լսեք բոլորի խորհուրդները, բայց ապավինեք ձեր ներքին զգացողությանը: Հնարավոր է աշխատանքային սիրավեպ. ու եթե դրա հերոսը դուք չեք, ապա` գոնե որպես միջնորդ եք հանդես գալու: Երկվորյակների համար հունիսին խոցելի են աչքերը. զգուշացեք վնասվածքներից, գերծանրաբեռնումից: Ամսվա վերջին արժե փոքր-ինչ հանգստանալ:

Ամսվա հաջողակ օրերը` 5, 17, 23, 29. անհաջողակ օրերը` 6, 9, 21, 24:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ. Հունիսը Խեցգետինների կամակորության ամիսն է. նրանք ձգտում են կատարել որոշածը` հաճախ չմտածելով, թե արդյո՞ք ցանկալի է այդ նպատակը: Սիրո մեջ ինչ-որ նորություն կլինի` ծանոթություն, նոր զգացմունքներ, նոր հարաբերություններ: Դրանք կմեղմեն ձեր կոպտությունը, կվերացնեն անտարբերությունը: Այս ամիս կբարելավվի ֆինանսական վիճակը (աշխատավարձի բարձրացում կամ նոր եկամտի աղբյուր): Կջերմանա հարաբերությունները ղեկավարության հետ: Կխորանան տարաձայնությունները երեխաների հետ. աշխատեք դրանք բախումների չվերածել, բայց ձգտեք պահպանել ենթակարգությունը (սուբորդինացիա): Ուշադիր եղեք ներզատիչ (էնդոկրին) համակարգի նկատմամբ: Հնարավոր են նաև բերանի խոռոչի և ներբանի հետ կապված խնդիրներ:

Ամսվա հաջողակ օրերը` 1, 11, 17, 23, 28. անհաջողակ օրերը` 2, 7, 19, 25:

ԱՌՅՈՒԾՆԵՐ. Լուրջ փոփոխություններ են սպասվում, բայց հավասարակշռվածություն պահպանել կդժվարանաք, և ձեր արարքները շրջապատողներին արտառոց կթվան: Հնարավոր են նոր ծանոթություններ, որոնք հազիվ թե տևական լինեն: Պատճառը ձեր անտարբերությունն է մարդկանց հանդեպ: Աշխատանքում նորություններ կլինեն, որոնք կփոխեն գործնական ծրագրերը: Կոլեկտիվում հակադիր խմբեր կձևավորվեն. ավելի լավ է խուսափեք որևէ կողմում ընդգրկվել: Ավելորդ նյարդայնությունների հետևանքով կարող է` առողջական խնդիրներ ծագեն, որոնք բարեբախտաբար լուրջ հետևանքներ չեն թողնի: Բժշկի դիմելիս` հրաժարվեք արյուն տալ: Ոսկորների ամրացման համար կալցի օգտագործեք:

Ամսվա հաջողակ օրերը` 3, 13, 21, 30. անհաջողակ օրերը` 2, 11, 17, 22:

ԿՈՒՅՍԵՐ. Կարող եք փչացնել հարաբերությունները մերձավորների հետ` պոռթկումը չզսպելու և հապճեպ եզրահանգումներ կատարելու պատճառով: Ամիսը կայուն չի լինի. հարկ կլինի փոփոխել ծրագրերը և սպասել կարևոր որոշումների: Հարմար ժամանակ է` հարազատների ու մերձավորների հետ հարաբերությունները կայունացնելու: Աշխատանքում կշարունակվի մշտական ցայտնոտը, սակայն ձեր պարտականությունները դուք կատարում եք շատ արագ ու առանց լուրջ նախապատրաստվելու: Իսկ ծրագրերն իրականացնում և ճիշտ որոշումներ եք կայացնում բնատուր իմաստնության ու ներքին զգացողության շնորհիվ: Ձեր կազմակերպչական ունակությունները կգնահատվեն ղեկավարության կողմից: Տկարություն կզգաք գլխի և դեմքի շրջանում (օրինակ` տեսողության անկում, լսողության թուլացում, հարբուխ): Հնարավոր են և աղիքային ու ստամոքսային գանգատներ. դիետան կօգնի:

Ամսվա հաջողակ օրերը` 8, 16, 25, 27. անհաջողակ օրերը` 3, 9, 12, 24, 26:

ԿՇԵՌՔՆԵՐ. Հունիսին կարող եք ամեն ինչի հասնել, ամեն ինչ ձեռք բերել, բայց ձգտեք ամրապնդել հաջողությունները: Երեխաները, կրտսեր քույր-եղբայրները ձեր ուշադրության կարիքն ունեն: Ծնողներին նույնպես մի մոռացեք. նրանք ձեր հոգատարությունն են ակնկալում: Օտարերկրացիների և ուրիշ քաղաքում ապրողների հետ սիրավեպերից ավելի լավ է հրաժարվել: Աշխատավայրում կհիասթափվեք նրանից, ում վստահել եք: Չի բացառվում գործուղումը, որի ընթացքում գործնական ծրագիրը կհամատեղեք հանգստի հետ: Ֆինանսական նոր մուտքեր չեն սպասվում. եղածը կբավարարի անհրաժեշտ ծախսերին, բայց ոչ` խոշոր գնումներին:

Ամսվա հաջողակ օրերը` 4, 6, 19, 27. անհաջողակ օրերը` 5, 17, 18, 28:

ԿԱՐԻՃՆԵՐ. Ցանկությունների իրականացման ամիս է: Անսպասելի և բարդ իրավիճակները հեշտ կհաղթահարեք` եթե պահպանեք ինքնատիրապետումը: Սիրային հարաբերությունները ևս հարթ են: Չի բացառվում, որ նոր զուգընկեր հայտնվի: Բարձր է գործնական ակտիվությունը, թեև ծանրաբեռնված աշխատանք է սպասվում: Խնայեք նյարդերը, այլապես դա կանդրադառնա առողջության վրա: Վզի և թիկունքի շրջանում խնդիրներ ունենալու դեպքում` դիմեք մերսողին: Մի խոսքով` ամեն ինչ բարեհաջող է, և ձեզանից պահանջվում է զսպվածություն, կամքի ուժ:

Ամսվա հաջողակ օրերը` 6, 17, 21, 25. անհաջողակ օրերը` 3, 12, 19, 27:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ. Ձեր կենդանակերպի նշանը կգտնվի լուսնի խավարման ազդեցության տակ: Ուրեմն չարժե լուրջ որոշումներ կայացնել և արմատական քայլերի դիմել: Հնարավոր են փոփոխություններ` սիրային հարաբերություններում: Հարազատների ու հատկապես տարեցների հանդեպ եսասեր մի գտնվեք: Մասնագիտության ոլորտում կհաջողվի իրականացնել որոշ փոքր ծրագրեր: Բայց հուսահատվել պետք չէ. փոքր հաջողություններն ամեն օր ձեզ մոտեցնում են գլխավոր նպատակի իրականացմանը: Դրան հասնելուն առայժմ խանգարում է իրավիճակը, որը ձեզանից կախված չէ: Մեծ առաջընթաց մի սպասեք, բայց լուրջ տհաճություններ էլ չեն լինի: Ցանկացած հիվանդություն երկարատև կլինի. ուստի ուշադիր հետևեք առողջությանը: Հնարավոր են ստամոքսի հետ կապված խնդիրներ. հրաժարվեք կծու և ապխտած ուտեստներից:

Ամսվա հաջողակ օրերը` 6, 13, 20, 26. անհաջողակ օրերը` 5, 12, 18, 30:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ-ը կգտնվեն ուրիշների ազդեցության տակ: Լարվել պետք չէ. փորձեք համակերպվել ու հանգստանալ: Սիրային հարաբերությունները կբարդանան մանրախնդրության, առանց պատճառի փոխադարձ մեղադրանքների հետևանքով: Բայց իրավիճակը կարող եք հարթել` եթե գիտակցեք սեփական սխալները: Մասնագիտական ոլորտում նոր առաջարկությունների և անսպասելի որոշումների ժամանակն է: Բայց դրանք կյանքի կկոչվեն միայն համառության և ջանադրության շնորհիվ: Գոնե մի քանի շաբաթ հրաժարվեք ոգելիցներից` զարկերակային ճնշումը կանոնավորելու համար: Խուսափեք կտրուկ շարժումներից:

Ամսվա հաջողակ օրերը` 2 14 20, 26, 30. անհաջողակ օրերը` 3, 15, 19, 29:

ՋՐՀՈՍՆԵՐ. Ինքնուրույնությունն ու ինքնատիպությունն այս ամիս ձեր հաջողության գրավականն են: Բոլորին հակադրվելը դժվար է իհարկե, բայց փոխարենը դուք պատասխան չեք տա ուրիշների սխալների համար: Բարեհաջող ժամանակ է` սիրային հարաբերություններն ամրապնդելու: Հարազատները սակայն կարող են վիրավորվել ձեր անտարբերությունից: Մասնագիտական ոլորտում առիթ կընձեռվի ցուցաբերելու ձեր փայլուն ունակությունները: Նվերներ գնելու համար մեծ ծախսեր կպահանջվեն, բայց խնայել պետք չէ: Նոր աշխատանքի առաջարկ կարվի, սակայն մի´ շտապեք. լավ կշռադատեք դրականն ու բացասականը: Հնարավոր են խնդիրներ սրտի հետ կապված` եթե նախկինում դրանք եղել են: Բացի այդ` ականջի վնասվածք կամ լսողության թուլացում:

Ամսվա հաջողակ օրերը` 8, 12, 23, 29. անհաջողակ օրերը` 3, 7, 11, 20, 25:

ՁԿՆԵՐ. Չնայած ձեր ակտիվությանը, հունիսին դուք հակված եք միայնակության: Ապավինեք ներքին զգացողությանը և ուրիշների խորհուրդներով որոշումներ մի´ կայացրեք:

Հավանական են տարաձայնություներ զուգընկերոջ(ուհու) հետ: Վիճելու փոխարեն լսեք նրա տեսակետը և հաշտության եզր գտեք: Նոր սիրավեպից հետագայում խաբվածություն կզգաք: Աշխատավայրում հնարավոր է պատասխան տաք` անցյալի սխալների, փաստաթղթային անճշտությունների համար: Տեսադաշտում պահեք ձեր արժեքավոր իրերը, որպեսզի չկորցնեք: Ուշադիր եղեք տեսողության հանդեպ: Բացի այդ, կարող են խնդիրներ ծագել էնդոկրին համակարգում, որն էլ ավելորդ քաշի և ճնշման տատանումների պատճառն է: Կարևոր է սննդակարգը:

Ամսվա հաջողակ օրերը` 4, 10, 12, 24, 30. անհաջողակ օրերը` 9, 11, 25, 26: