ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԵՑ


 

Լավատեղյակ աղբյուրները տեղեկացնում են, որ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին պաշտոն տալու հարցը վերջնականապես լուծվել է: Նա օրերս վայր կդնի պատգամավորական մանդատը և կդառնա տրանսպորտի և կապի նախարար, իսկ խորհրդարան կգա գյումրեցի Սուքիաս Ավետիսյանը:

Գագիկ Բեգլարյանի նշանակումն այս պաշտոնում նվիրաբերություն է նրան և ուժգին հարված` Մանուկ Վարդանյանին, ով այդպես էլ չկարողացավ կատարել նախարարի պարտականությունները, ներքաշվեց մի շարք քաղաքական խաղերի մեջ:

Ասում են, որ շատ շուտով կլուծվի նաև Սամվել Նիկոյանին գործադիրում պաշտոն տալու հարցը, քանի որ այնքան էլ «նորմալ» չէ` ԱԺ նախկին նախագահին տեսնել շարքային պատգամավորի կարգավիճակում: Չնայած Տիգրան Թորոսյանը նախագահի աթոռը փոխարինեց անկախ պատգամավորի աթոռով և լուռումունջ նստեց իրեն հատկացված տեղում...