ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՑ,

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԳԱ


 

Մայիսի 31-ից վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը վայր դրեց իր լիազորությունները: Ավելի ճիշտ` այսօրվանից բոլոր նախարարները պիտի համարվեն պաշտոնակատարներ` մինչև նոր կառավարության ձևավորումը: Կառավարության հետ կապված ոչ բոլոր ինտրիգներն են լուծված, քանի որ դեռևս շարունակվում են խոսակցությունները, թե հնարավոր է, որ գոնե ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանը կպաշտպանի իր աթոռը:

Հազիվ թե այս կառավարությունը նոր լինի, որովհետև շատ քիչ փոփոխություններ կլինեն նրա կազմում: Մասնավորաբար, չի բացառվում, որ սպորտի և երիտասարդության հարցերով նախարար նշանակվի Վիկտոր Դալլաքյանը: Իսկ մյուսները կպաշտպանեն իրենց պորտֆելները: Ուրեմն, կառավարության այս հրաժարականը կարելի է համարել պայմանական արարողություն:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ևս շատ է ցանկանում, որ բոլոր նախարարները մնան իրենց տեղերում, բացառությամբ, իհարկե, ԲՀԿ-ականների: Նա նաև շատ է ուզում, որ առողջապահության ոլորտը ղեկավարի Արա Բաբլոյանը: Դե, Արա Բաբլոյանն արդեն մի անգամ եղել է նախարար ու կատարելագործել իրեն պատկանող հիվանդանոցային համալիրը: Գուցե նոր ներդրումների կարիք կա հիմա…