Սարկոզին վերաձևում է կառավարությունը


Իր ընտրվելու օրից` 2007-ից հետո Ֆրանսիայի նախագահ Նիկոլայ Սարկոզին առաջին անգամ խոշոր փոփոխություններ է կատարում կառավարությունում: Պաշտոններից կհեռացվեն Ներքին գործերի և Արդարադատության նախարարները, ինչպես նաև 6 պետքարտուղարներ (այսպես կոչված` «կրտսեր նախարարներ»): Ոմանց կարծիքով այս փոփոխությունները բացառապես տեխնիկական բնույթի են: Ոմանք էլ գտնում են, որ Ֆրանսիան այդպիսով բոլորովին այլ կառավարություն է ունենում: Փոփոխության առիթն արդարադատության և գյուղատնտեսության նախարարների պատգամավոր ընտրվելն էր: Նրանցից Ռաշիդա Դաթին հյուսիսաֆրիկյան համայնքի առաջին ներկայացուցչուհին էր գործադիր իշխանությունում և ազգային փոքրամասնությունների իրավահավասարության խորհրդանիշը: Նա միակ կին նախարարը չէր, իհարկե: Կառավարության նոր անդամների շարքում է նաև Նիցցայի նախկին քաղաքապետ Քրիստիան Էստրոսին, որը Սարկոզիի հին բարեկամն ու նվիրված համախոհն է: Սակայն ամենից ավելի հետաքրքրաշարժը Մշակույթի նախարարի պաշտոնը ստացած` անվանի հեռուստահաղորդավար և… գեյ-շարժման ակտիվիստ Ֆրեդերիկ Միտերանի պարագան է… Այսուհանդերձ, նոր կառավարության հիմնախնդիրը տնտեսական ճգնաժամի դեմ պայքարն է: