Պրիմադոննային վայել նվեր


Մինչ հետխորհրդային հանրապետություններում անհամբեր են սպասում Ալլա Պուգաչովային` ունկնդիրը դառնալու նրա համերգային գործունեության վերջին բեմելների, Պրիմադոննայի երկրպագուներից ոմանք անկրկնելի նվերներ են մատուցում նրան: Իր անձը գաղտնի պահել ցանկացող մի գործարար երգչուհուն կղզի է նվիրել` Խաղաղ Օվկիանոսում: Ֆիլիպինյան այդ կղզին վարձակալված է 50 տարով, և այնտեղ արդեն ստեղծված են ապրելու համար բոլոր պայմանները: Փաստաթղթերի ձևակերպման` տարածական նվերն օրինականացնելու բոլոր հոգսերը, բնականաբար, ստանձնել է նվիրատու գործարարը: Փակ կղզու նորընծա տիրուհին իր այս տիրույթներին կծանոթանա առաջիկայում: Այստեղ նա կարող է հանգիստ «շունչ քաշել» քաղաքակրթությունից և զբաղվել առողջության ամրապնդմամբ կամ վերականգմամբ: