Ամորձատված հոգիների ոսկեփայլը


Աներևակայելի գայթակղությունը զինաթափ է անում անխտիր բոլորին` սողոսկելով նաև Իլի ընտանեկան հարկ, որի շեմքին սպանվող սև հովազը` երկար տարիներ Քլերիին ուղեկցող Իլի կենդանակերպը, ազդանշանում է դավաճան սիրեցյալի անվերապահ կործանումը£ Բարեկեցության ոսկեդեղին շողարձակմամբ բեմատարածքում, որպես անողոք թատերահայելում, անդրադարձվում են գյուլենցիների ներքինացված հոգիների ծաղրապատկերները£ Ստորաբարո համերաշխությամբ Իլին դավաճանում է հոգեվարք ապրող արնաձեռնոց ողջ քաղաքը` մատնելով անկարեկից ու անփառունակ վախճանի£ Նախ, բարոյական£ Ապա, համընդհանուր ծախվածությամբ ձեռք բերված ապառիկ բարեկեցութ յան սին ոսկեփայլի ուժգնցմամբ, նաև` ֆիզիկական£ Հին հունական ողբերգության ոգով մտահղացված ավարտական տեսարանում «Երջանկության աշխարհի» ներթաքույց ողբերգության խորախորհուրդ թատերակտավն է հուսալքող իր ողջ բովանդակությամբ բեմից դահլիճ հորդում£ Կանանց և տղամարդկանց սևազգեստ երգչախմբերի միջև բազմօղակ կախաղանն է` ծաղրակարուսելի վերջին մետամորֆոզը£ «Երևելիներից» յուրաքանչյուրն իր սեղմօղակն է անցկացնում` սեփական դատավճռին ակամա համակերպ ված, հանդիսափքուն խմբից «կամավոր» անջատված Իլի վզով£ Քաղաքագլուխը կատարվողին բևեռայնորեն հակասող պատվիրաններն է հատ¬հատ հնչեցնում` անամոթաբար հայտարարելով Ցախանասյանի նվիրատվությունն ընդունելու մասին քաղաքային խորհրդի` «հանուն արդարության և խղճի մտոք» կայացրած միաձայն որոշումը` արդեն բարոյախեղդ Իլի մահվան հանրածանոթ (°) պատճառաբանությամբ` սրտի կաթված… Եվ մարդկային ավերակներից անսպասելիորեն ծլարձակում է, ասես, նրանում չկորսված միակ մարդաբույր սերմը£ Կտրուկ հրաժարվելով շքեղ կյանքի սրտմաշուկից` Քլերի-Վարդերեսյանը կենդանի թաղվում է իր սիրեցյալի հետ նույն դամբարանում£ Ներկայացման ընթացքում տեղ-տեղ «սպրդած» քնարական մոտիվները հուսադրող եզրահանգման հասցնելով: Բռնի ամլացված սիրո հարաբորբոք մրմուռից մարմնական թանկարժեք պրոթեզներից մեկը չէր դարձել քարսիրտ չարագործի պատյանում թպրտացող սիրտը£ Ճիշտ և ճիշտ դյուրենմաթյան մեկնակետով. «Զոհերը դահիճներից ավելի մարդկային չեն£ Երկուսն էլ համաչափ վերասերված, խեղված են»£ «Խաղալով դերս երկու շերտի վրա` հատուկ եմ պահպանում Քլերիիս դաժանությունը,¬ իր հերոսուհու կտրուկ կերպափոխութ յունը պարզաբանում է Մայր թատրոնի Մեծ տիկինը£¬ Իրենում ճնշված մարդկային զգացմունքները հպանցիկ զուգորդելով` վերջում միայն իսկական խորքը երևան բերում£ Քլերին իր միջի մարդուն է սպանում, որովհետև քանի Իլը կենդանի է, ինքը չի կարող ապրել£ Ամեն կին չէ, որ հոգում 45 տարի պահում է առաջին սերը£ Մանավանդ` հասարակաց տանը հայտնվելուց, ապա մեծահարուստի հետ հաջող ամուսնությունից հետո£ Շքեղ արտաքինով հասարակ մի կին լինելով` ունի հոգեկան մի կառուցվածք, որով հերոսուհի է դառնում£ Վրեժխնդրությունը առաջին սիրո դժնի սպանության համար մաքուր հոգիների պահանջ է, արդյունք: Հուսով եմ, կենսական ուժերս կբավականացնեն աշնանը նոր գտնված նրբերանգներով Քլերիիս բեմատիպարը լրացնելու և հարստացնելու: Պրեմիերայով երբեք չի ավարտվում իմ աշխատանքը դերի վրա»£ …Մարմնական քաղցի հագեցմամբ մշտազբաղ մարդկությունը, առերևույթ քաղաքակրթվելով, անխնա խժռում է իրեն ապաստանած Երկիր մոլորակը` ոգեզրկվող գիշատչային համակեցության արատավոր օրենքների որդեգրմամբ` յուրաքանչյուր նոր սերնդով ըստ էության ավելի մոտենալով նախամարդուն£ Իր հողանյութ շինվածքում ի սկզբանե առկա աստվածային կատարելությանը ձգտելու, գործնականում հասնելու փոխարեն£ Եվ ընչաքաղց, ամորձատված հոգով` սատանայի նենգահմուտ հիպնոսով կուրորեն անդարձ մխրճվելով սեփական գարշաբույր ճահճուտում` մթագնած գիտակցությամբ շարունակում է դեգերել Մարդացնող ճամփաներից խոտորող, մոլորեցնող ձեռնափայտին ապավինած£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ