«Օրհնվես, որդիս...»


Օրերս թիվ 114 մանկապարտեզում (տնօրեն Կարինե Պետրոսյան) կազմակերպվել էր հայրենասիրական միջոցառում, որին ներկա էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը: Հաճելի է, երբ համայնքի ղեկավարն իր բազմազբաղ աշխատանքային գրաֆիկի մեջ ժամանակ է գտնում այցելելու անգամ ամենափոքրիկներին` մեր վաղվա զինվորներին: Ինքը` Մ. Գասպարյանը, հայրենասեր անձնավորություն է, իր գործի նվիրյալ: Ապացույցը նրա ղեկավարած շրջանի բնակիչների ջերմ խոսքերն են: Պատահաբար լսեցի զոհված ազատամարտիկի մոր բառերը թաղապետարանից դուրս գալիս. - Օրհնվես, կանաչ ճանապարհ ունենաս, Աստված թող քեզ քաղցր աչքով նայի, որդիս: Մ. Գասպարյանն առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերում և սատարում է Արցախյան պատերազմում զոհվածների և հաշմանդամների ընտանիքներին. նա գիտի, որ առանց այն էլ նրանց սրտերը վիրավոր են: Մի քաղցր խոսք, ջերմ ընդունելություն և հարցի լուծում. այդպես է թաղապետը ճանապարհում նրանց: Մելիք Գասպարյանը «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության և ԵԿՄ անդամ է: Պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն» և «Հայոց արծիվներ» մեդալներով: Հուլիսի 5-ին այս հրաշալի մարդու ծննդյան 41- ամյակն է: Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհավորել նրան, ցանկանալ քաջառողջություն, նորանոր հաջողություններ: Թող անսպառ մնա Ձեր հոգու լույսը:

Մարգարիտա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ