Թիվ 1 ամերիկուհու հանրային շփումները


Արտիստուհի` ետնաբեմային թիկնապահներով Միացյալ Նահանգների նախագահի կինը նկարահանվել է պատանեկան սերիալում: Գուցե նրան հրապուրում են Ֆրանսիայի առաջին տիկին Կառլա Բրունիի դափնիները: Վերջինս, ինչպես հայտնի է, մինչ ամուսնանալը նկարահանվել է կինոյում ու հիմա էլ վերսկսել է արտիստական գործունեությունը: Ֆիլմի հերոսուհին` Կառլի անունով աղջնակը, ընկերների միջոցով համակարգչային շոու է ուզում ստեղծել: Նրա հայրը զինվորական է, որը ծառայում է արտասահմանում: Եվ մի գեղեցիկ օր աղջկան այցելում է ԱՄՆ նախագահի կինը` Միշել Օբաման, որի դերակատարն էլ հենց անձամբ ինքն է: Նա գալիս է` աղջկա հետ զրուցելու այն դժվարությունների մասին, որոնց հետ բախվում են զինծառայողների ընտանիքները: - Դպրոցում իմ դուստրերն ընկերներ ունեն, ովքեր այնքան են հափշտակված այդ սերիալով, որ երբ երեխաներս ասել են` «Մեր մայրիկը նկարահանվելու է «Այ¬Կառլի»¬ում, նրանք չեն հավատացել,¬ զվարճանքով պատմել է տիկին Օբաման:¬ Ես վիրավորվեցի. լսեք, ասում եմ, ես նույնիսկ Բուկինհեմյան պալատում եմ եղել, ինչո՞ւ չեմ կարող հայտնվել «Այ¬Կառլի»¬ում: Ու վերջապես նկարահանվեցի այնտեղ, անգամ 2 տեսարանում: Եվ հիմա ես ամենակարող մայրիկն եմ աշխարհում:Նրա մասնակցությամբ հատվածը կհեռարձակվի գալիք տարի: Ինչպես պահպանել կազմվածքը Հարավային Աֆրիկա կատարած այցի ընթացքում Միշել Օբաման քեյփթաունցի ուսանողներին ցույց է տվել, թե ինչպես պետք է պահպանել արտաքին տեսքը` նաև մարզումների միջոցով: Նա չի քաշվել վարժություններ կատարել համալսարանական ուսանողների ու դասախոսների հետ: Նա թռել է գնդակներով, կատարել է սեղմում և հրում վարժությունները ու զարմացրել բոլոր ներկաներին: Նրանց պակաս զարմանք չի պատճառել ԱՄՆ 1¬ին տիկնոջ նախասիրած ուտեստը: - Եթե ընտրեմ ամենասիրելին, ապա դա, թերևս կարտոֆիլֆրին է: Այո, այո, ես պարզապես չեմ հագենում,¬ ասել է Միշելը` խոստովանելով, որ դա իհարկե, ամենաառողջ ընտրությունը չէ ու խորհուրդ է տվել.- Բայց դուք պետք է բանջարեղեն ուտեք և սպորտով զբաղվեք: Մ. Օբաման ՀԱՀ էր մեկնել Քեյփթաունի արքեպիսկոպոս Դեսմոնդ Թութուի հրավերով: Ուշագրավ է, որ 80-ամյա արքեպիսկոպոսն ինքը հետ չէր մնում իր հմայիչ հյուրից և նրան հավասար մասնակցում էր կոլեկտիվ վարժություններին: