«Վա˜յ, Կիկոս ջա´ն»


Ղարաբաղյան ողբը կլանչելու համար ադրբեջանցիները տարբեր «աստառներ» են ընտրում: Հիմա էլ հանկարծ վայրագները հասկացել են, որ պատմության ու մշակույթի հուշարձաններ ավիրելը դատապարտելի արարք է: Մեր բյուր կոթողները հափռելուց հետո սրանք գլխի են ընկել, որ իրենք էլ կարող էին նման արժեքներ ունենալ: Դե` որ ունենային, հայերն էլ կարող էին դրանք ոչնչացնել: Որ ոչնչացնեին, իրենք Ղարաբաղի կորստյան կականը կկապեին աշխարհի ականջին… Գլխի են ընկել ու սկսել են` «Վա˜յ, Կիկոս ջան, վա˜յ որդի ջան»: Եղերահայրն էս անգամ «20 տոկոսազրկված» Ադրբեջանի արտգործնախարարն է` Մամեդյարով Էլմարը: Ողբն էլ կապել է Աստանայում անցկացվող Իսլամական կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 38¬րդ նստաշրջանում: Ու տեսեք, թե ինչ խորին խոնարհումով է ոտնալիզում դիվանագետը. - Ես ևս մեկ անգամ կցանկանայի անկեղծ շնորհակալ լինել իսլամական աշխարհին և Իսլամական կազմակերպությունների կոնֆերանսի գլխավոր քարտուղարին` հզոր աջակցության համար, որը ցուցաբերվել է Ադրբեջանին Հայաստանի հետ շարունակական ռազմական բախման ընթացքում, ինչի արդյունքում գրավվել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը: Էթնիկ զտումների արդյունքում հայրենի հողերից վտարվել են շուրջ մեկ միլիոն ադրբեջանցիներ, ինչպես նաև ոչնչացվել և ավերվել են իսլամական ժառանգության հազարավոր մշակութային և պատմական հուշարձաններ: Ուշադրություն դարձնենք` չի ասում ադրբեջանական, այլ` իսլամական: Դե, հո չի կարող յուրայիններին էլ խաբել. նրանք լավ գիտեն` Ադրբեջա˜նն ուր, պատմամշա կո˜ւյթն ուր: Բայց հայկական բնօրրանում ինչո՞ւ պիտի իսլամական արժեքներ բուսնեին, որ մենք էլ «ավիրեինք»: Ո՞վ է խոսում ավերումից և ո˜ւմ է մեղադրում: Ակամա հիշեցի արտասահմանցի հյուրերիս. Արցախում ադրբեջանական գերեզմաններն անվնաս տեսնելով, նրանցից մեկը զարմանքով բացականչեց. - Սրանք ինչո՞ւ եք այսքան խնամքով պահել: Վաղը¬ մյուս օրը այս գերեզմաններն են վկայակոչելու` անտեղյակներին համոզելու, թե սրանք իրենց պապենական հողերն են: Տրամաբանություն կա, չէ՞: Այլ խնդիր է, որ քրիստոնեական առողջ մեր բնազդները մեզ թույլ չեն տալիս թրքավարի ավիրել ու պղծել: Ինչ վերաբերում է Մամեդյարով Էլմարի ելույթի շարունակությանը, ապա նորից «նույն ջուրն է, նույն ջրաղացը». տարածքային ամբողջականությո˜ւն, հայկական զորքերի դուրսբերո˜ւմ «իմ երկրի գրավյալ հողերից և փախստականների ու բռնագաղթածների վերադարձ հայրենի տուն»: Ի դեպ, եռակողմ մյուս հանդիպումներից Կազանյանը կարևոր մի իրողությամբ է տարբերվում. հիսթերիկ սպառնալիքներ չեն հնչում: Իսկ քոչվոր խարդախների համար քաղաքակիրթ լռությունն օտար լեզու է` նրանց անմատչելի: Ուրեմն լռելու 2 պատճառ կարող են ունենալ: Կամ` այս անգամ իրենց թևավորող «քեռի» երկրներ չեն գտել, կամ հերթական նենգ դավն են նյութում սուսուփուս: