ՔՈՒՇԿՅԱՆԸ ՎՃՌԱԿԱՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ, ԻՍԿ ԻՐԱՎԱՊԱՀՆԵ՞ՐԸ


Օրերս Գյումրիում կատարված զարհուրելի ողբերգությունը ցնցել է հանրությանը, պարտադրել բողոքի ձայն բարձրացնել, պայքարել, որպեսզի վերջապես պայքար ծավալվի անօրինականությունների և բեսպրեդելի դեմ: Իր բողոքն է հայտնել նաև առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը` խոստանալով հետամուտ լինել, որ ամենախիստ պատժի ենթարկվի բժիշկ Աշոտ Գրիգորյանին սպանած անձը: Միաժամանակ նախարարը պահանջել է միջոցներ ձեռնարկել` բժիշկների անվտանգության ապահովման համար... Նախարարը պահանջել է, խոստացել է հետամուտ լինել, բայց արդյո՞ք մեր իրավապահ համակարգը պատրաստակամ է ամեն ինչ անել, որպեսզի հատկապես շտապօգնության ծառայությունների բուժաշխատողներն ապահովագրված լինեն... Առայժմ նախարարի հայտարարությանը ոստիկանությունը չի արձագանքել...