ԱՂԱԲԱԲՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ


ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ով անընդմեջ պատգամավոր է ընտրվում Շիրակի մարզից, համաձայն չէ այն տեսակետին, որ առաջիկա խորհրդարանում օլիգարխները չպետք է մանդատներ ստանան: Նման մտայնությունը պատգամավորը համարում է մարդու սահմանադրական իրավունքի ոտնահարում: Ավելին, նա համոզված է, որ ոչ մի կուսակցություն չառաջադրվելու պահանջ չի դնի իր այսօրվա պատգամավոր-օլիգարխների առջև: Պատգամավորն առաջ է քաշում մեծամասնականով առաջադրվելու իրավունքն ու համոզված է, որ ինքն առաջադրվելու և հաղթելու է իր ընտրատարածքում: Իսկ բիզնեսը, որով զբաղվում է նա, ընդամենը միջոց է` առավել համակողմանի դարձնելու իր պատգամավորական գործունեությունը...