ՀԱԿ-Ը ԿՍՏԱՆԱ 15-20 ՏԵՂ


Այս կարծիքն է հայտնել ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը` կանխորոշելով ապագա խորհրդարանում ընդդիմադիր շարժման մանդատների քանակն ու նրա ներկայացվածությունը: ՀԱԿ-ում, իհարկե, համաձայն չեն Հանրապետական պատգամավորի հետ և արդեն իսկ պնդում են, որ շարժումը խորհրդարանում կունենա մոտ 40 տեղ` գերազանցելով բոլոր ուժերին: ՀԱԿ-ին հատկապես ոգևորել է այն հանգամանքը, որ օրերս ԲՀԿ-ական պատգամավոր Բոստանջյանը հայտարարել է, թե ողբերգություն չի լինի, եթե ԱԺ-ում ՀԱԿ-ն առաջ անցնի իր կուսակցությունից և զբաղեցնի նրա տեղը: Այս և այլ հայտարարություններ ոչ միայն ոգևորում են ՀԱԿ-ին, այլև արդեն իսկ նախապատրաստում նրան` վիճարկելու ապագա խորհրդարանական ընտրություններում գրանցվելիք արդյունքները... Ի˜նչ արած, «Առուն թռիր, նոր հոպ արա» ժողովրդական առածն ընդդիմադիրները հասկանում և մեկնաբանում են այսպես...