ԲԻԶՆԵՍԸ` ՍՊԵԿՈՒԼՅԱՑԻԱ


Գյուղնախարարության պատասխանատուները որքան էլ հայտարարեն, թե այս տարի սպասվող ծիրանի բերքն ավանդական չափերի ընդամենը 30 տոկոսը կկազմի, այսուհանդերձ, մոտավոր հաշվարկներով այս մրգատեսակից արդեն շուրջ 1000 տոննա արտահանվել է Ռուսաստան: Մրգաբիզնեսի տերերը հայտարարում են, թե մինչև սեզոնի ավարտն իրենք շարունակելու են տեղում և համեմատաբար բարձր գնով վճարել այգեգործներին` կանխելով մի շարք մրգատեսակների մուտքը երևանյան շուկաներ: Բիզնեսը սպեկուլյացիայի վերածածները խոստովանում են նաև, որ եթե այս տարի իրենք դեպի Ռուսաստանի խոշոր քաղաքներ հայկական միրգը չարտահանեին, ապա նույնիսկ 30 տոկոսանոց բերքատվության պայմաններում նույն ծիրանի գինը ոչ թե 500 դրամից կսկսվեր, այլ առավելագույնը 300 դրամի կհասներ: