«Օրվա հումորը» շարքից  

Հեռատես մարզիչը


 

Լոնդոնյան Օլիմպիադային մասնակից մեր միակ բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանի մրցամարտից առաջ հանդիսավորությամբ դահլիճ մտնելով, Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ինքնավստահ կեցվածքով ու զույգ մատներով «V» նշանը ցուցադրեց: Այսինքն` հաղթանակ:

Ասում են` հայ մարզիկի պարտությունից հետո զվարճասերները դիպուկ կատակել են.

- Սկզբում դժվարանում էինք ընկալել` Օլիմպիադային ընդամենը մեկ մարզիկ ներկայացնող գլխավոր մարզիչը ծայրահեղ լավատե՞ս է, թե՞ չափից ավելի ինքնավստահ: Հետո հասկացանք, որ նա հեռատե՜ս է. լավ գիտենալով իր աշխատանքի արդյունքը, զույգ մատի շարժմունքով նախապես ողջունում էր մրցակցի հաղթանակը: