Թեկուզ` պետական գաղտնիք


Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել լրագրողների իրավունքներն ու ազատություններն է°լ ավելի ընդարձակող օրինագծին. այս մասին տեղեկացրել է AFP գործակալությունը` վկայակոչելով ԳԴՀ արդարադատության նախարար Սաբինա Լոյտհոյսեր-Շնարենբերգերի հայտարարությունը£ Օրենքի նախագիծը երաշխավորում է, որ լրագրողները չեն հետապնդվի «պետական գաղտնիքներ տարածելուն մասնակից լինելու» մեղադրանքով£ Բայց միայն այն դեպքում, եթե նրանք մեջբերում են գաղտնի փաստաթղթերում առկա տեղեկությունները£ Բացի այդ սահմանափակվում են լրագրողներին խուզարկելու ոստիկանության լիազորությունները£ Օրինագծի հաստատումից հետո խուզարկություններ կիրականացվեն միայն այն դեպքում, երբ լրագրողների հակաիրավական գործողություններն հիմնավորող բավարար ապացույցներ առկա կլինեն£ Մինչդեռ նախկինում ոստիկանությունը կարող էր խուզարկել` ընդամենը կասկածների հիման վրա£ Ինչպես նշվում է` օրինագծի անհրաժեշտությունը ծագել է հեղինակավոր Cicero ամսագրին առնչվող մի պատմությունից հետո. 2005 թ. պարբերական հատվածներ է մեջբերել դաշնային քրեական ոստիկանության գաղտնի փաստաթղթերից£ Դրանից հետո խուզարկվել է խմբագրությունը£ Սակայն 2006 թ. Սահմանադրական դատարանն այդ գործողությունը ճանաչել է որպես մամուլի ազատության խախտում£ Բունդեստագի «Կանաչների» խմբակցության ներկայացուցիչները քննադատել են նոր օրինագիծը` այն համարելով ոչ բավարար և կիսակատար£ Նրանք ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ լրագրողներին այդուհետ էլ կարելի կլինի հետապնդել` «պետգաղտնիքների տարածմանը դրդելու» մեղադրանքով. դիցուք` որ նրանք փորձում են գաղտնի տեղեկություններ ստանալ£