Նախնիները` հրեաներ ու աֆրիկացիներ


Ֆաշիզմի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի ու նրա ազգականների ԴՆԹ ուսումնասիրությունը հաստատել է, որ թիվ 1 նացիստը կենսաբանորեն ծագում է հրեաներից ու աֆրիկացիներից£ Այսինքն` այն ռասաներից, որոնց ինքը «ոչ մարդկային» էր համարում և որոնց փորձում էր բնաջնջել£ Լրագրող Ժան¬Պոլ Մուլդերսը և պատմաբան Մարկ Վեռմեյերենը արյան փորձաքննությամբ հետազոտել են Ֆյուրերի 39 սերունդների ծագումնաբանությունը£ Բելգիական ամսագրերից մեկը տեղեկացրել է, թե ծագումնաբանական հետազոտությունները հաստատում են, որ Հիտլերը հաստա°տ չի ուրախացել իր որոշ նախնիներով£ Նրանց աճյուններից վերցված E 1ը1ը (Y-ԴՆԹ) քրոմոսոմը շատ հազվադեպ է ոչ միայն Գերմանիայում, այլ արևմտյան եվրոպայում ընդհանրապես£ Այն ավելի հաճախ հայտնաբերվում է մարոկացի բերբերների մոտ` Ալժիրում, Լիբիայում, Թունիսում, ինչպես նաև աշքենազյան և սեֆարդյան հրեաների մոտ` ասել է Մ. Վեռմեյերենը£ - Կարելի է ենթադրել, որ Հիտլերը ազգակիցն է եղել այն մարդկանց, որոնց բնաջնջել է,¬ հավելել է Մուլդերսը£ Իսկ ծագումնաբան Ռոնի Դեկորդը համամիտ լինելով, որ Հիտլերը կիսով չափ սերում է հյուսիսային Աֆրիկայից, նկատել է` «այս արդյունքներն ապշեցնող են£ Դժվար է կանխատեսել, թե այդ տեղեկությունն ինչպիսի ազդեցություն կգործի նրա թե° համակիրների, թե° հակառակորդների վրա»£ Ի դեպ, պատմաբաններն առաջին անգամ չէ, որ խոսում են Ֆյուրերի հրեական ծագման մասին£ Կարծում են, որ նրա հայրը` Ալոիսը, եղել է 19-ամյա Ֆրանկենբերգերի և տակավին երիտասարդ Մարիա Շիքելբուրգերի շառավիղը£ Այդպիսով ստացվում է, որ Հոլոքոստ հրահրողը իր ծագման քառորդ մասով հրեա է եղել£ Ժամանակին տեղեկացվել է, որ Ադոլֆի զարմիկ Պատրիկը իր քեռուն սպառնացել է բացահայտել Ալոիս Հիտլերի ծագումը£ Իսկ Ֆյուրերն էլ իր փաստաբան Հանս Ֆրանկին խնդրել է, որպեսզի նա զբաղվի այդ գործի քննությամբ£ Եվ Երկրորդ աշխարհամարտից առաջ փաստաբանը տեղեկացրել է, որ այդ հայտարարությունները որևէ հիմք չունեն£ Իսկապես ապշելի է` եթե հաշվի առնենք, որ ֆաշիստական հայեցակարգի կարևորագույն բաղկացուցիչը ռասան ու արյունն էր£ Մի խոսքով, հետազոտողները հիմնավոր են համարում այն պնդումը, որ. - Իր ծագումնաբանության առնչությամբ Հիտլերի անհանգստությունը հիմնազուրկ չէր£ Հաստատապես նա չի եղել «մաքուր արիացի»£