ՀԱՆՁՆՎԵԼ է


ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն` ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածը պաշտպանող հայ դիրքապահներին է հանձնվել Ադրբեջանի ԶՈՒ կրտսեր սերժանտ Ռոման Նովրուզ օղլի Հյուսեյնովը: 1985թ. ծնված Ռոման Հյուսեյնովը ադրբեջանական բանակի 191-րդ լեռնահրաձգային բրիգադի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ վաշտի 1-ին հրաձգային դասակի 1-ին ջոկի հրամանատարն է: Ըստ նախաքննության տվյալների, պայմանագրային զինծառայող Ռոման Նովրուզ օղլի Հյուսեյնովը հայկական ուժերին է հանձնվել զորամասի հրամանատարության կողմից իր հանդեպ պարբերաբար իրականացված նվաստացուցիչ գործողությունների պատճառով: Մանրամասները ճշտվում են: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն