«Օբիժնիկությունը» կենսակե՞րպ, թե՞ գործելաոճ


Որ Հայաստանի Պաշտպանության գերատեսչությունը ստիպված է լինում ավելի ու ավելի հաճախ հերքել ադրբեջանական լրատվամիջոցների տարածած կեղծ ու ցինիկ ապատեղեկատվությունը` փոքր-ինչ ընկալելի կարելի է համարել£ Ընկալելի` ոչ թե հերքման առումով (դա օրինաչափ է ու պարտադիր), այլ հուսահատ մեր թշնամու լրատվական պատերազմի մոլուցքով£ Բայց որ Հայաստանում հրատարակվող ու հայ ընթերցողի աչքին «խիզախ» երևալու տենդով տառապում են նաև հայ լրագրողները, հայի ազգանուն կրող խմբագիրը, պարզապես աններելի է£ Եվ ոչ միայն` անորոշ ժամկետով հրադադարի մեր ժամանակներում£ Ո՞ւմ և ի՞նչ է ուզում ապացուցել «Ժամանակ» թերթը` Հայոց բանակն անվանարկելով£ Այն էլ ինքնահնար մոգոնվածքներով£ Նույն լրատվամիջոցից հոնորար ստացող որևէ լրագրող ունա՞կ է պաշտպանել հայրենիքը. նույն այն երկիրը, որի սահմաններում ինքն իրեն պաշտպանված է ուզում զգալ£ Համենայն դեպս, այդ թերթի խմբագիրը, բոլորն են հիշում, ամենաեղկելի կեղծիքին էր դիմել` զորակոչից խուսափելու նպատակով£ Այո°, այո, որակումը բնավ չափազանցված չէ ու հենց այդ զեղծարարության համար նա պատասխանատվության է կանչվել£ Բնականաբար` նախ Ռազմական ոստիկանություն£ Ահա թե ինչու այսօր «առիթներ» է մոգոնում` համակարգն ու «ձեռքի հետ» էլ բարձրաստիճան սպաների հեղինակությունն արատավորելու£ Ի°բր թե£ Այլապես ինչ անուն տալ այն փաստին, որ միայն անցյալ շաբաթվա ընթացքում այս թերթը բանակից «օբիժնիկ» իր խմբագրի պատվերով կամ նրա քինախնդրությանը հագուրդ տալու աճապարանքով երկու կեղծ «տեղեկատվություն» է տարածել£ Արժանապատվության բացակայությո՞ւն£ Բայց արժանապատվության մասին չարժե խոսել այնպես մեկի հետ, ով նույնիսկ չի գիտակցում, որ անգամ բանակից ճողոպրող իր նմանների անդորրի համար իրենք էլի° բանակին են պարտական£ ԻՆՉՊԵՍ արձանագրել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը` «ժամանակ» օրաթերթի 2010 թ. օգոստոսի 18-ի 131-րդ համարում տպագրված «Զինվորներին դիրքերից դուրս են տարել պատժելու» վերնագրով հրապարակման հեղինակ Է. Մարտիրոսյանը, անդրադառնալով 28.07.2010թ. մարտական դիրքերից մեկում զինծառայողների սպանության դեպքին, ընդգծել է, թե «քննչական աղբյուրներից» իրենց հասած տեղեկության համաձայն «դեպքի վայրն ամենևին էլ «բլինդաժն» ու նրա մերձակա հատվածը չէ, և որ դեպքը տեղի է ունեցել ընդհանրապես դիրքերից դուրս»: Այդ կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հայտնում է հետևյալը. Դեպքի վայր մեկնած քննչական խմբի կողմից կատարվել է դեպքի վայրի մանրակրկիտ զննություն, լուսանկարահանում և տեսանկարահանում, կատարվել են բազմաթիվ այլ անհրաժեշտ քննչական գործողություններ, որոնք թույլ են տալիս պաշտոնապես հայտարարելու, որ դեպքը տեղի է ունեցել զինծառայողների դիակների հայտնաբերման վայրում` մարտական հենակետում: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն ԱՅՊԱՆԵԼՈՒ մարմաջը, սակայն, մեկ ապատեղեկատվությունը քիչ է համարել, ու թխվել է երկրորդը. այս անգամ Ռազմական ոստիկանության պետի` գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանի դեմ£ Պատճառը երևի արդեն հասկանալի է. ինչպես արդեն նշեցինք, փաստաթուղթ կեղծելու միջոցով զինծառայությունից խուսափած խմբագրին պատասխանատվության կանչողը կամ փաստը հետաքննողը, բնականաբար, ՌՈ վարչությունն է եղել գեներալի գլխավորությամբ£ Եվ հիմա, ըստ նրա, ինքը կարող է վրեժխնդիր լինել` այն էլ այնպիսի թեմա շահարկելով, որի մանրամասները մինչ «Ժամանակ»աոճ նենգափոխումը, արդեն իսկ հայտնի էին հանրությանը£ Գեներալ Վլադիմիր Գասպարյանի պատասխանը նույնիսկ այս պարագայում այնքան զուսպ էր. ոչ մի ակնարկ` անմաքուր ձեռքերով իր ու իր նմանների հասցեին ցեխ շպրտողների իրական կերպարի մասին£ Ահավասիկ. Որոշ լրատվամիջոցներ կարծես ցնծություն են ապրում` «Գեղամա» ռեստորանում տեղի ունեցած թունավորման դեպքի առիթով£ Սակայն նրանց ոչ թե անհանգստացրել է մեր 41 հայրենակիցների առողջության խնդիրը, այլ ուրախացրել, որ հերթական «խայծն» են ձեռք գցել` այս ու այն պաշտոնյաների պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար£ Այս անգամ իմ անունն է շահարկվում` չգիտեմ թե ում հիվանդ երևակայության արդյունքում ինձ վերագրելով ինչ¬որ ռեստորանի սեփականատիրոջ «տիտղոսը»£ Թե ովքեր են նման կեղծ փաստերը հորինողները` չեմ էլ ուզում ենթադրել£ Սակայն պաշտոնապես հայտարարում եմ, որ «Գեղամա» ռեստորանի հետ ես որևէ առնչություն չունեմ£ Եվ ընդհանրապես, մարդկային իմ տեսակը չի կարող սննդօբյեկտ ղեկավարել, մատուցողներ ու խոհարարներ հրահանգավորել£ Ես բիզնեսմեն չե°մ և չէի էլ կարող ինձ թույլ տալ` Ռազմական ոստիկանության պետի պատասխանատու պաշտոնը համատեղելու ռեստորանի տիրոջ կարգավիճակի հետ£ Լրատվամիջոցը, իհարկե, նաև վրիպելու իրավունք ունի, սակայն սա այն դեպքն է, որ ոչ թե պատահաբար սխալմունք է տեղի ունեցել, այլ ինչ¬որ աղբյուրից «սնվող» 1-2 թերթեր միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում£ Մամուլի և զանգվածային լրատվամիջոցների մասին օրենքը պարտավորեցնում է, և ես էլ պահանջում եմ հերքել տիրաժավորված սուտն ու կեղծիքը£ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ, գեներալ¬մայոր Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ Հ. Գ. Շտապենք փարատել հնարավոր այն տարակուսանքը, որը կարող է պարուրել ոմանց, թե ինչո՞ւ է զանգվածային լրատվամիջոցն անդրադառնում իր, այսպես կոչված, գործընկերների մեղանչանքին£ Նախ, ի տարբերություն «Ժամանակ»¬ի ու նրա ոճով` ապատեղեկատվությամբ, կեղծիքներով հասարակական կարծիքը աղավաղել ձգտողների, մենք սև ակնոցներով չենք նայում իրականությանը, դեմ ենք էժանագին բամբասասիրությամբ և նեղանձնական վրեժխնդրությամբ նսեմացնել եղած արժեքները£ Իսկ Հայոց բանակը իսկապես արժեք է£ Եվ այնտեղ առկա բոլոր թերությունների մեջ նախ ինքներս մեզ պետք է մեղավոր զգանք£ Ու եթե մեղադրել, ապա այն հասարակությանը, որից տարին երկու անգամ նոր համալրում է ստանում բանակը` նրա բոլոր թերություններով ու մերժելի հոգեբանությամբ հանդերձ£