Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն Չ


n ԱՅՍՕՐ, Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը, ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ բարձրաստիճան սպայակազմը «Արիության դասեր» անցկացնելու նպատակով կայցելեն հանրակրթական հաստատություններ: Հանրապետության մարզերի դպրոցներում «Արիության դասեր» կանցկացնեն մերձակա զորամասերի հրամանատարները: Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը կայցելի Երևանի Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոց: