ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Դիպուկ կրակոց «տասնոցին» կամ «վՈՐՏփվՏ վպ տՐՌՊցՎՈպՔՖ» Աղքատների փողը բավականացնում էր միայն հացին ու կարտոֆիլին£ Երկուսն էլ թանկացրին£ Վատթարագույնի ամենակարճ ուղին ընտրելու առումով, և այս դեպքում տեղին է ռուսական արտահայտությունը. «վՈՐՏփվՏ վպ տՐՌՊցՎՈպՔՖ»£ Ճկունությանն էլ են նավսում Որոշ վայ¬քաղաքագետներ տասը տարի շարունակ չեն հոգնում կրկնել, որ կոմպլեմենտարիզմը «քյանդրբազություն» է£ Եթե ընդունենք, թե դա ճիշտ է, ուրեմն այսօրվա իրավիճակը վերլուծելով պետք է արձանագրել, որ ՀՀ¬ն աշխարհի ամենահմուտ «քյանդրբազն» է£ Ոչ միայն չի կորցնում հավասարակշռությունը, այլ ավելի հաստատակամ է քայլում մի քանի «լարի» վրայով£ Երջանկության մեխանիկան (ըստ իշխանությունների) 1) Սիրել իշխանություններին. սերը մարդկանց երջանկության հիմնական պայմանն է£ 2) Քիչ օգտագործել հաց. դա երկարակեցության երաշխիքներից է£ 3) Սնվել հումակերության սկզբունքով (յոնջան նկատի չունենք, ոչ էլ գազի թանկացումը)£ 4) Շատ քայլել (ոչ մի տաքսի ու մարշրուտկա). դա ամրացնում է առողջությունը£ 5) Չնեղսրտել գրպանի դատարկությունից. այն թույլ է տալիս թեթև քայլել£ 6) Վերջինը և ամենակարևորը. երանի ոչ միայն հոգով, այլև սոցիալապես աղքատներին, քանզի նրանցն է երկնային արքայությունը£ ՈՐԱԿԻ դիմաց` հավերժական շախ Ըստ շախմատային վերլուծաբանների` ՀՀ¬ին ոչ միայն հաջողվեց խուսափել ազերիաթուրքական մատային «ցանցից», այլև ընդամենը ՈՐԱԿ զոհաբերելով` վերջիններիս հավերժական շախ հայտարարել£ Եվ այսպես` վերջ առաջին պարտիային£ Հաջորդ պարտիան մերոնք կխաղան «սպիտակներով»£ Սահակաշվիլու շվարածությունը` «հյուսիս-հարավ» գազամուղը ծախել¬չծախելու երկընտրանքից Հայտնի երգի նմանությամբ Ռուսի ահից ես կորցրել եմ իմ հյուսիսն ու հարավը£ Շրջադարձ սիրախաղերում Ըստ քաղաքագետների` ռուսներից ծանր հարված ստանալուց հետո, թուրքերը կփոխեն սիրախաղի կանոները և կրկին կնետվեն ԱՄՆ¬ի գիրկը շողոքորթելով Օբամային` «ԺՐցչ, ց Ցպոÿ ՊՏոՐօպ չսՈջՈ»£ Ժողովրդական խոսք ու զրույցից 1) - Ախր շատ կիպ մտանք ռուսների թևի տակ£ - Բա ճի՞շտ էր թուրքերի, ազերիների «դռբի» տակ մնալը£ 2) - Բա Սահակաշվիլին ինչի՞ ա նավթամուղը ծախում Ալիևին£ - Որովհետև ոտքի տակ հող չունի, տրուբեքի վրա էլ կանգնել չի կարողանում£ Ալիևը օրորվելով «կանգնում ա», բայց մեկ ա, մի քիչ բոթեն, ընկնելու ա£ 3) _ Տեսնես Մեդվեդև¬արջը մեր նախագահի ականջին գաղտնի ինչ ա ասել£ - Ինչ պիտի ասի. էն` որ թուրքերի հետ «անտառ» գնացողը չի¯£ Մեդվեդևի խոհերը Թող Վրաստանը ազերիներին ծախի «Հյուսիս-հարավ» նավթամուղը£ Վրացիներին 2008¬ին հյուսիսից խեղդել եմ, հիմա հարավից եմ խեղդելու£ Ալիև¬Գյուլ երկխոսությունից «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի ոճով ԱԼԻԵՎ ¬ Բա հիմա ո՞նց ենք անելու£ ԳՅՈՒԼ ¬ Դե°, գերան ա, տանում ենք, էլի... Պարզվեց նույն «ճաշն» են Ըստ փորձագետների, քաղաքական «պահվածքի» տեսանկյունից Իլհամը և Միխեիլը նույն «ճաշն» են` տարբեր ամաններում£ Այնքան անհամ, որ ոչ մի գերտերություն այլևս չի էլ փորձի համտեսել£ Անգամ Թուրքիան արդեն դժվարությամբ է մարսում «Ալիև-ճաշը»£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ