Հա՞ որ...


ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ կոչվածը բջջային կապի շուկայում հերթական տարօրինակ դրսևորմամբ է առանձնանում£ «Բիլայնն», օրինակ, արդեն տևական ժամանակ բաժանորդ ներին առաջարկում է ամեն գիշեր օգտվել ընձեռվող նոր հնարավորությունից և մեկ ընտրյալի հետ անվճար խոսել£ Ինչ խոսք, անվճար պանիր միայն թակարդում է լինում, և բջջային օպերատորի հերթական անհեթեթ նորարարությունն այնքան էլ անվճար չէ. թեև գովազդում միայն 0¬ներ են երևում, բայց նշված ծառայությանն անցնելու համար 300 դրամ վճարն արժե, 4 դրամ էլ յուրաքանչյուր զանգի արժեքն է կազմում£ Այսուհանդերձ, այստեղ նշանակալին ոչ թե մատչելին անվճար ներկայացնելու գովազդային աճպարարությունն է, այլ առաջարկի «տրամաբանությունը», երբ գովազդի գայթակղությանը չդիմանալով` բաժանորդներն արմենտելյան նոր խայծի զոհերն են դառնում£ Եվ պատահական չէ, որ այս ամենի արդյունքում կրելիք տհաճ հետևանքների շարքում բոլորովին էլ հաշվի չի առնվում, որ բջջային կապը (առավել ևս դրա ահռելի չափաբաժինը) վնասակար է առողջությանը, և նշված ծառայությունը, փաստորեն, անվերականգնելի վնասներ է խոստանում մարդկանց£ Այն էլ` անքուն գիշերներ լուսացնելու պայմանով` «ողջ գիշերն անդադար» «ընտրիր կյանքի պայծառ կողմը» Ստացվում է` վճարիր, մի քնի°ր, և հարստացրու «Բիլայնին»` գրպանիդ ու առողջությանդ հաշվին£ ԿԱՐՏՈՖԻԼԻ աննախադեպ «փախած» գների շուրջ ստեղծված աղմուկը չի դադարում. անկախ այն իրողությունից, որ ո°չ ապրանքի գինն է իջնում, ո°չ էլ առավել ևս կտրուկ թանկացման պատճառն է բացահայտվում£ Պարզվում է, սակայն, որ նախորդ տարվա մեծ ավելցուկից հետո հերթական սեզոնին ընդամենը 10 տոկոսով պակաս ցանքատարածություններ են նշված բուսատեսակի սերմերով լցվել£ Իսկ այդ տարբերությունը նման հետևանքների չէր կարող հանգեցնել ու որևէ մեկը սրանում չի էլ կասկածում£ Հետևաբար մնում է արհեստական գնաճի «վարկածն» այլ հարթությունում քննարկել£ Բայց նաև հիմնավորողներ կան, թե մեր հանրապետությունում չկա որևէ ֆերմեր, ով առնվազն 100 հեկտար կարտոֆիլի ցանքատարածություններ ունենա և դրանով կամայական գին թելադրելու հնարավորություն ստանա£ Մնում է ենթադրել, որ գործարար համերաշխության չգրված մեթոդն է այս տարի գործի դրվել, և համեմատաբար խոշոր ֆերմերները բարձր ու առայժմ անփոփոխ գնի հարցում լուռ համաձայնության են եկել£ Իսկ ընդհանուր առմամբ կարևորը հետևանքն է, այսինքն` նշված սննդատեսակի ներկայիս անփոփոխ գինը£ Թե չէ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառները, միևնույն է, ոչինչ չեն փոխում£ ԹԵՎ առաջիկայում գների մեղմումն անհնարինության չափ էլ քիչ հավանական կարելի է համարել` ելնելով թեկուզ այն փաստից, որ վճարունակությունն է բարձրացել£ Ի վերջո, մասնավոր տրանսֆերտների ծավալի 12,8 տոկոսի աճը իսկապես խոսուն թիվ կարելի է համարել, ինչից էլ պարզ է դառնում, որ հատկապես կարտոֆիլն ու մյուս կարևոր սննդատեսակները, միևնույն է, անգամ բարձր գներով են հաջողությամբ վաճառվելու£