ՏԱՎԱՐԱ¬ ԳՈՄԵՇԱՅԻՆ ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ


Թուրքիայում տեղի ունեցած ինչ¬որ գործարար խորհրդաժողովի ժամանակ Հայաստանից արտահանվելիք թարմ ու որակյալ մսի դիմաց առաջարկվող գինը խելքահան է արել հայ ֆերմերներին£ Մեծ կարելի է համարել հավանականությունը, որ ժամանակին Իրան ուղարկված ոչխարների ճակատագրին հիմա էլ խոշոր եղջերավորներն արժանանան£ Այն միակ տարբերությամբ, որ նրանց վերջին հանգրվանն էլ Թուրքիան կլինի£ Անկախ ամենից և համեմատության աննպատակահարմարությունից` Թուրքիան միշտ է ձգտել վերջին հանգրվան լինել, ու եթե Հայկական լեռնաշխարհում բուծված կճղակավորների որակյալ միսը մարդկային միս ուտելու` թուրքերի մշտաբաց ախորժակը գոնե փոքր¬ինչ զսպի, ապա տեղի ունենալիք գործակցությունը դարձյալ չարյաց փոքրագույնը կարելի է համարել£ Ինչ խոսք, արտահանման հեռանկարները կամ այս դեպքում անխուսափելիությունն իսկապես դրական կարելի էր համարել, եթե նման հորիզոններ բացվեին ներքին պահանջարկը հարյուր տոկոսով բավարարելուց հետո միայն£ Բայց, ինչպես հայտնի է, և ինչպես այս շրջանում փորձ է արվում հիմնավորելուն զուգահեռ վերջնականապես հաստատել, մեր սննդաբաժինն աստիճանաբար հնդկական գոմեշն է դառնում` ցածրորակ, էժան և առողջության համար վտանգավոր£ Թեև այս գործի «ճարտարապետների» համար կարևորը շահույթն է, որը մսային «կոմբինացիայի» ընթացքում մի կողմից տեղական մսի դիմաց թուրքերի վճարելիք բարձր գնով, մյուս կողմից` հեռավոր հնդկաստաններից ներկրվող էժանագին գոմեշամսից ստացվող կլորիկ շահույթներով է արտահայտվում£ Եթե գոմեշային պայմանագիրը նոր¬նոր միայն կնքվելիս լիներ, դեռ կարելի էր հույսեր փայփայել, թե այդքան հեռուներից միգուցե չհաջողվի միս կոչվող աղտեղությունը Հայաստան հասցնել£ Բայց հարցն էլ այն է, որ թուրք¬հայկական պայմանավորվածությունից անկախ` հնդկական արտադրանքը վաղուց է հայկական շուկայում հաստատուն դիրքեր գրավել ու հիմա էլ է հաջողությամբ իրացվում£ Իսկ այն, որ աշխարհի շատ երկրներ, համապատասխան օրենք ընդունելով, էժանագին գոմեշների առնչությամբ վաղուց են շրջանցել Հնդկաստանի հետ համագործակցությունը, կարելի է անտեսել կամ, ինչպես ասում են, չլսելու տալ£ Ի վերջո, կարելի է նաև գոհ ու բավարարված զգալ այն հնարավորությունից, որը դեռևս հայ սպառողին ընձեռվում է£ Թուրքական խորհրդաժողովին մասնակից մեր հայրենակից ֆերմերներն, անշուշտ, կպնդեն, թե արտահանման հեռանկարները բնավ էլ չեն ենթադրում, որ հայկական շուկաների վաճառասեղաններն, հետայսու միմիայն հնդկական մսացուով են ծանրաբեռնվելու£ Տեղական մսի գինն իհարկե կբարձրանա և միայն հանրության «ընտրյալների» ճաշակելիքը կդառնա£ Գործարարներն, իհարկե, կփորձեն նաև համոզել, թե ի տարբերություն ոչխարների, «շնորհիվ» անդրեածին գոմեշների` տեղական տավարամիսը նույնիսկ այլընտրանք էլ ունի£ Բայց խնդիրը բնավ էլ հրամցվող այլընտրանքը չէ, այլ հերթական աճպարարությունը` պայմանավորված միմիայն աճող շահույթների գայթակղությամբ£ Ի վերջո, դեռ հարց է, թե այլոց կողմից օրենքով մերժված այլընտրանքից արդյո՞ք չարժե ընդհանրապես հրաժարվել, թե՞ ամեն էժան ու անորակ ապրանք հաջողությամբ «սաղացնելու» փորձված սովորույթը մերոնց լուրջ հույսեր է ներշնչում նաև այս դեպքում£ Չէ՞ որ եթե թուրքական գայթակղությունն այդպես էլ հանգիստ չի տալիս մերոնց, և արտահանման առաջարկից նրանք որևէ կերպ հրաժարվել չեն կարող, ապա մնում է թերևս բուսակերությանն անցնել£ Այս դեպքում առողջությանը հասցվող վնասը շրջանցելով` ինչ¬որ առումով կարելի է նաև շահել. ասում են, թե բանջարեղենի մեծ չափաբաժինն անգամ անփոխարինելի առավելություններ ունի£ Միայն թե վերավաճառող գործարարները շուտ գլխի չընկնեն. թե չէ ավելի կբարձրացնեն նաև բանջարեղենի գները ու կսկսեն դա էլ արտահանել£