Հրաժարվում են Սանտա¬Կլաուսից


Գերմանացի մի խումբ կաթոլիկներ առաջարկել են աևմտյան Ծննդյան տոների խորհրդանիշին փոխարինել սուրբ Նիկոլայով (տեղեկացրել է Reuters¬ը)£ Կրոնական կազմակերպությունը գտնում է, որ Սանտա¬Կլաուսն ընդամենը գովազդային «արտադրության» պատկեր է£ Ու ահա Սբ. Ծննդյան տոներից 2-3 ամիս առաջ կաթոլիկների այդ խումբն իր հայրենակիցներին կոչ է անում ստեղծել «Սանտա-Կլաուսից ազատ գոտիներ»£ Ակնհայտ է, որ նրանք նկատի ունեն` Սանտայի պատկերը առևտրական կետերում, սրճարաններում և այլուր չփակցնելը£ Հակակլաուսական արշավը սատարողներ է գտել նաև գերմանացի նշանավոր անհատների շրջանում£ Հեռուստահաղորդավարուհի Նինա Ռյուգեն, օրինակ, հայտարարել է. - Ի տարբերություն Սանտա¬Կլաուսի և որքան հնարավոր է շատ նյութական արժեքներ ստանալու ձգտումը խրախուսելու փոխարեն, սուրբ Նիկոլայը երեխաներին հոգևոր հարստություն է պարգևում£ Քրիստոնեական սուրբ Նիկոլայն, ի դեպ, հենց Սանտա¬Կլաուսի նախատիպն է. վերջինիս անունը սբ. Նիկոլայ անվան հոլանդական արտասանության արդյունքում է ծագել£