Համարյա` Լատինական Ամերիկա


Ամերիկայի պատմության մեջ աննախադեպ է դարձել հարուստների և աղքատների եկամուտների տարբերությունը£ Առավել հաջողակ 20 % ամերիկացիներն ընթացիկ տարում վաստակել են բոլոր եկամուտների գրեթե կեսը£ Եվ ընդհանրապես, վերջին 30 տարիներին ակնհայտ է ամերիկյան հասարակության շերտավորման միտումը, սակայն ճգնաժամը զգալիորեն արագացրեց այն. ունևորներն հիմա ավելի արագորեն են հարստանում, իսկ աղքատներն ավելի արագ ունեզրկվում են£ Եթե, դիցուք, 1968 թ. նշյալ 20 % ամենահարուստ ամերիկացիներն ամենաաղքատներից 7,69 անգամ ավելի եկամուտներ էին ստանում, այս տարի այդ տարբերությունը կազմել է 14,5 անգամ£ Այս առումով` անցյալ դարի 50-70¬ական թվականները ամերիկյան հասարակության համար կարելի է «ոսկե դար» համարել£ Ամեն ինչ փոխվեց 80-ականներին` երբ տնտեսության մեջ սկսեց գերակշռել նեոլիբերալիզմը, և ԱՄՆ¬ը առաջիններից մեկը սկսեց գործնականում կիրառել այդ ուսմունքը£ Այդ տարիների նախագահի անունով էլ կնքվեց նոր հասկացությունը` «ռեյգանոմիկան», որն ի շահ հասարակության` նվազեցրեց հարկերը, կրճատեց պետական պարտականությունները և ավելացան արտաքին առևտրի ազատությունները£ Հանրության շերտավորումն ավելի ակնհայտ դարձավ Ջորջ Բուշ¬կրտսերի իշխանավարման ընթացքում£ Բուշն ապահով ու հարուստ ամերիկացիներին հարկային արտոնություններ շնորհեց, և 2000¬ականներին տնտեսական աճի «կարկանդակի» մեծ մասը դարձյալ հարուստներին հասավ£ Շատերը սպասում էին, թե 2007-2009¬ի քայքայիչ ճգնաժամից առաջինը տուժելու է բարձր վարձատրվող ֆինանսական ոլորտը£ Սակայն ճիշտ հակառակը. պետության օժանդակությամբ ֆինանսիստները հաջողությամբ շարունակեցին միլիոնների հավելավճարներ ստանալ£ Մինչդեռ Նահանգների քաղաքացիների մեծ մասն այդպես էլ չկարողացավ վերադառնալ նախաճգնաժամային մակարդակին£ Դե, իսկ գործազրկությունն էլ իր հերթին է շարունակում սպառնալ խոչընդոտ մնալ` երկրի բարգավաճման ճանապարհին£