ԹԱՏԵՐԱՇՔԵՐԹ


Չնախատեսված հանգամանքներով (բյուրոկրատական քաշքշուկ, «դավաճան» անձրևներ, փոքր¬ինչ թեթևացված` 33 մլն «նախարարական» ՀՀ դրամով «դրամապանակ»)` նախորդ յոթից անհամեմատ համեստափայլ ներկայացավ ամենամյա իր գունագեղ թատերահրավառությանն անհամբեր սպասող հանդիսատեսին ութերորդ «Հայֆեստը»£ Առանց ավանդական դարձած բացօթյա փայլփլուն հանդիսանքների, տոնական հախուռն տրամադրություն ճառագող թատերայնացված մեկնարկի էլ, սակայն, «ֆեստասերներին» կարողացավ հետաքրքրել ութօրյա իր կանոնավոր ընթացքի ընդգրկուն տարատեսակությամբ£ Նվիրյալների կուռ աշխատակազմով ու կամավորներով, հյուրընկալ տիկնիկայինը որպես «կենտրոնակայան» ունենալով` փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը իր շուրջը համախմբված է պահում «ֆեստահռչակը» պատշաճ բարձրության վրա անխաթար պահող¬պահպանող ԶԼՄ¬ների բազմաքանակ ներկայացուցիչներին, այդ թվում ներկայիս գովազդային լծակները անվրեպ գործարկող հեռուստաընկերություններին (անուրանալի է ամենօրյա «Հեռուստաօրագրի» դերը)£ Արտերկրից ժամանած, հիմնականում անծանոթ, տասնյակ թատերախմբեր ու անհատ կատարողներ իրենց գեղագիտական հավատամքն ու կարողությունները ներկայացնելու հնարավորություն ունեցան մայրաքաղաքի նույնքան թատերահարթակներում£ Օտարաստեղծ ներկայացումների առյուծի բաժինը (16¬ից` 9¬ը) ռուսական ու իրանական արտիստներին էր ընկել£ Հարկ է խոստովանել, որ վերջիններս ընդհանուր ակնհայտ առաջընթացով գրավեցին մեծամասնության ուշադրությունը` ամենից ավելի տպավորվելով «Grazy body» (բառացի` «Հրաշակերտ մարմին») ոչ մայրաքաղա քային թատրոնի «Ցեխ» (խորեոգրաֆ` Ալի Ասղարի Քաջարի) մնջախաղային ներկայացման պլաստիկ լուծումների հղկվածությամբ£ Ռուսական 3 մենաներկայացումներից ամենաուշագրավը Նատալյա Յուդինայի «Ցելոֆանն» (բեմադրիչ` Դմիտրի Պետրուն) էր, իսկ «ԾՌչ» թատերախմբի «Գավառական բժշկի գրառումները» (բեմադրիչ` Անդրեյ Կորիոնով) և «Ստի դետեկտորը» (բեմադրիչ` Միխայիլ Սմիռնով) խաղարկմանը համընթաց պարզապես անհրապույր դարձան£ Գերծանրաբեռնված փառատոնային ժամանակացույցում, ում հաջողվեց հաղորդակցվել մեն մի անգամ ցուցադրված 37 ներկայացումներից շատերին, առանց երկմտելու նկատվեց` գերմանավ րացական առաջին թատերանախագծի` «Rattenjard» դրամայի (ըստ Տուրինիի «Առնետաորսի») մեկնաբանության (բեմադրիչ` Ռալֆ Սիբելտ), չեխական «Լուդեմ» թատրոնի գրոտեսկախառն ու սարկաստիկ «Ծնունդի» (բեմադրիչ` Հանա Գալետկովա), սլովենական «Նարոբով» խմբի «Տոկ¬տոկ» (բեմադրիչ` Մայա Դեկլևա) իմաստավորված աճպարարության և ուկրաինական «Վոյցեկ» (բեմադրիչ` Ալեքսանդր Կովշուն) հոգեբանական, քաղաքական սուր ենթատեքստով փորձարարության թատերագերազանցությունը 15 «այլազգիներից» ձևավորված փառատոնախաղացանկում£ Լոնդոնյան «Imitating the Dog» թատերախմբի ««Մեթյուսելա» հյուրանոցը» (բեմադրիչ` Փիթ Բրուքս) տեխնիկական նորահայտ հնարքներով ու կենդանի դերասանախաղին հարակից տեսանյութի վարպետ զուգակցմամբ էր միայն դիտարժան£ «Հայֆեստի» թատերաշքերթում կրկին ստվար շարք էին կազմել Հայաստանի նորելուկ և քիչ թե շատ հայտնի մի քանի թատերագործիչները£ Ափսոս, 13 երկրներից ժամանած հյուրերը, մասամբ զբաղված լինելով Միջազգային փառատոների և միջոցառումների ասոցիացիայի (IFEA) «Բեմից այն կողմ» խորագրով կազմակերպված գործնական հանդիպումներով, չափազանց մոտավոր պատկերացում կազմեցին մեր թատերական արդի ներուժի «ֆեստապատվիրակների» մասին£ Թե իրականում որքան արդյունավետ էին Ռոջեր Մակքենի, Շեն Լինի, Ելենա Պերովայի, Գժեգոժ Ռեսկեի, Օլգա Պերևեզենցևայի, Քրիստինա Ռեյդոլվի, Դավիթ Գլովանզանայի, Ռայվո Պոլդմաայի «ֆեստազրույցները», ցույց կտա ժամանակը£ Արդի համաշխարհային թատերարվեստն աշխուժացնող նրանց միջազգային նախագծերի վերջնարդյունք ներկայացումները, քանակական ու որակական աճով, արտերկրում որոշակի տեսակարար կշիռ են արդեն ձեռք բերել` միաժամանակ նպաստելով մշակութային նոր կամուրջների ստեղծմանը£ «Փառատոները հիմնականում գործում են մի գլխավոր սկզբունքով,¬ յուրովի ամփոփում է «Բեմից այն կողմ» հանդիպումները տիկնիկային թատրոնների «Կուկարտ» միջազգային փառատոնի նախագահ, փորձառու պրոդյուսեր Դավիթ Բուրմանը,¬ հախուռն աշխուժություն, մշակութային մթնոլորտ առաջացնել տեղերում£ Հազվադեպ են դրանցում արվեստի լավագույն գործեր ներկայացվում£ «Հայֆեստը» շատ սիրալիր ու ջերմ փառատոն է£ Հիմքում ունենալով համագործակցության հեռանկար` նոր մտահղացումների խթան է դառնում£ Սկիզբ առած համագործակցության եզրերը պետք է հետևողականորեն զարգացնել, բայց դրա համար բավական չեն Արթուր Ղուկասյանի հաստատած կապերն ու կուտակած փորձը արվեստի կառավարման ոլորտում£ Հատկապես համաշխարհային տնտեսական ճգնաժամի մեր օրերում առանձնակի կարևորվում է ֆինանսական կայուն բազան, այլապես մանկամտություն է համագործակցություն ակնկալելը»£ Համագործակցության նոր եզրեր գտնելու միտումով «Հայֆեստից» թատերաշքերթի ջահն անցավ ԱՊՀ երկրների միջպետական հիմնադրամի նախաձեռնած երիտասարդական ստուգատեսի առաջին փուլին, որը մեզ հանպատրաստից ներկայացվեց որպես «Երիտասարդ թատերական ռեժիսուրայի 5¬րդ հանրապետական փառատոն»£ Թե հայ 6 երիտասարդներից մոսկվացի թատերագործիչները ում կընտրեն Մինսկում անցկացվելիք հաջորդ մրցութային փուլին մասնակցելու, դեռևս պարզ չէ£ Հայտնի է միայն, որ ընդամենը երկու բեմադրության է վիճակված մասնակցելու թեժ մրցակցությանը£ Հուսալով, որ առաջնությունը կտրվի արվեստին և ոչ նախասիրություններին` թատերասերները ներգրավվում են նորաստեղծ` Աղասի Այվազյանի դրամատուրգիայի հենքով ձևավորված փառատոնի (նախագահ` Գրետա Վերդիյան) յոթօրյա ոլորապտույտում, որի խաղացանկում ընդգրկված 13 ներկայացումներից լավագույնները հայտնի կդառնան հոկտեմբերի 24¬ի երեկոյան, «Մետրո» թատրոնում վերջինի` «Առլեզի» (բեմադրիչ` Արթուր Սահակյան) խաղարկումից հետո, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանի գլխավորած հանձնախմբի վերջնավճռով£ Եվ անմիջապես հաջորդ օրը կմեկնարկի ԱԹՍՄ նախաձեռնած «Դրամատուրգիական ընթերցումներ» փառատոնը` արդեն միջազգայինի հավակնությամբ£ Ուրեմն, թատերաշքերթը դեռ երկար կձգվի մայրաքաղաքում£ Գուցե և արվեստասերներին նորանոր թատերալիցքերով խանդավառվելու նոր իրական առիթներ ներկայանան£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ