ՄԵՆՔ «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ՇԱ¯Տ ԵՆՔ ՍԻՐՈՒՄ


Այդօր մայրաքաղաքի Հանրապետության հրապարակը կրկին մարդաշատ էր£ Այս անգամ հայաստանյան շուկայում հրուշակեղենի արտադրության ոլորտի առաջատար, արտաքին շուկայում բավական մեծ հաջողություններ ապահոված «Գրանդ Քենդի» ընկերությունը նշում էր իր գործունեության 10-ամյակը£ Ընկերություն, որն այս տարիների ընթացքում համեղ ու որակյալ արտադրանքի հետ մեկտեղ սպառողին մշտապես մատուցել է հաճելի ու գեղեցիկ անակնկալներ£ Անակնկալ այս անգամ էլ, անշուշտ, կար£ Ինչպես հայտնի է, «Գրանդ Քենդի»¬ն իր հոբելյանի առիթով համաշխարհային ռեկորդ է սահմանել` ստեղծելով աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը£ Սեպտեմբերի 11¬ին այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` վերը նշված անվանակարգում£ Սա վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում արդյունաբերության ոլորտի առաջին ռեկորդն է, իսկ աշխարհի մասշտաբով նմանատիպ ռեկորդ սահմանել են իտալացիները` 2007 թ.£ Մեր սալիկը, սակայն, 83 կգ-¬ով գերազանցում էր իտալացիների ռեկորդը£ Հսկայական շոկոլադը պատրաստվել էր 4 օրում` 40 հրուշակագործների ջանքերով և Գանայից ներմուծված հումքով£ Այն 70 %¬անոց դառը շոկոլադի կրկնօրինակն էր` անսովոր չափսերով£ Հսկա սալիկը կշռում էր 4 տոննա 410 կգ, երկարությունը` 5 մ 60 սմ էր, լայնությունը` 2 մ 75 սմ, բարձրությունը` 25 սմ£ Սալիկը պահպանելով հատուկ պայմաններում` ընկերությունն ի սկզբանե նպատակ է ունեցել այն հյուրասիրել իր ծննդյան օրը£ Եվ ո՞վ, եթե ոչ սպառողը պետք է համտեսեր իր համար ջանացող արտադրողի անակնկալը£ Ամեն ինչ կարծես թե ճիշտ էր կազմակերպված£ Ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար շոկոլադե սալիկը հրապարակ էր տեղափոխվել արդեն կտրտված վիճակում` ճաշակելու տեսանկյունից հարմարավետ մեկանգամյա օգտագործման փականով տարաների մեջ£ Մատուցման գործընթացն ավելի արագ և կազմակերպված դարձնելու նպատակով շոկոլադը բաժանվում էր տարբեր կետերից, կազմակերպչական առումով ընկերությունը գրեթե չէր թերացել£ Ամեն ինչ նախօրոք մտածված էր£ Բայց ցավով պետք է նշել, որ հավաքված մեր հայրենակիցները շուտով, թող ներվի ասել` ամբոխ դարձան, այն էլ` «անկառավարելի»£ Նույնիսկ ոստիկաններն ի զորու չէին կարգի հրավիրել վարվեցողության տարրական կանոններն ու արար աշխարհը մոռացած, իրար հրմշտելով` շոկոլադ համտեսելու շտապողներին£ Իրավիճակը չփոխվեց նույնիսկ «բոլորին հասնելու է» և նմանատիպ կոչերից հետո£ Երբ վերջապես շոկոլադով լի տարաները գտան իրենց «երջանիկ տերերին», ամբոխը կամաց¬կամաց խաղաղվեց£ Միգուցե չարժե՞ փնտրել մեղավորներ… Մեր սիրելի «Գրանդ Քենդի»¬ն ջանք չէր խնայել` սպառողին ուրախացնելու, օրը հաճելի դարձնելու համար և ստեղծել էր բոլոր պայմանները£ Սպառողը ևս վերջնարդյունքում գոհ էր£ Պարզապես դառնանալ կարելի է, որ մեր հասարակությունը երևի դեռ պատրաստ չէ նման «մասսայական» անակնկալների£ Ինչևէ, անակնկալը հրաշալի էր, ձեռնարկումն` աննախադեպ£ Եվ հիացական խոսքերն այս պարագայում ավելորդ չեն£ Շնորհավոր հոբելյանդ, մեր բարի Փղիկ£ Թող բազմապատկվի ձեր եռանդը, սիրելի արտադրողներ£ Իսկ Ընկերության հիմնադիր Վարդանյան ընտանիքին, հանձին` Հրանտ Վարդանյանի և նրա Միքայել ու Կարեն որդիների, ուզում ենք հավաստիացնել. Ձեր մատուցած բոլոր անակնկալները ոչ միայն հաճելի են, այլև ամեն անգամ լրացուցիչ հավաստիք են` որ ձեր հանդեպ ի սկզբանե եղած հարգանքն ու ակնածանքը ավելի հիմնավոր են դառնում£

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ