Այնուամենայնիվ, Կոսովոն նախադե՞պ է


Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում հատկապես վերջին մեկ¬երկու տարվա զարգացումները դիտարկելով, կարելի է փաստել, որ և° ադրբեջանական, և° հայկական կողմերն այս ընթացքում միմյանց մեղադրել են կարգավորման համար միջնորդների առաջարկած սկզբունքներից շեղվելու համար£ Ընդ որում, Ադրբեջանն արդեն բազմիցս է բարձրաձայնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության անարդյունավետության և հակամարտության կարգավորումը միջազգային այլ կառույցի, այլ ձևաչափի իրավասությանը փոխանցելու անհրաժեշտության մասին£ Բաքվի այս դժգոհության և հակամարտող կողմերի` միմյանց հասցեին ուղղված մեղադրանքների համատեքստում, թերևս, հասկանալի է դառնում, որ հակամարտության կարգավորման հարցում իսկապես առաջընթաց ունենալու համար կարգավորման տրամաբանության փոփոխության կարիք կա£ Առերևույթ, թերևս, միմյանց հետ կապ չունեցող երկու իրադարձություն, կարծես հուշում են, որ միջազգային հանրությունն արդեն հանգել է հակամարտության կարգավորման տրամաբանության փոփոխության անհրաժեշտությանը. ավելին` պատրաստվում է իրագործել այդ փոփոխությունը£ Հիշյալ իրադարձություններից մեկը ԵԱՀԿ¬ում ԱՄՆ¬ի ներկայացուցիչ Յան Քելլիի հայտարարությունն էր այն մասին, թե Միացյալ Նահանգներին մտահոգում է հակամարտության գոտում վերջին շրջանում իրավիճակի սրացումը£ Նաև հույս էր հայտնվում, որ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում հնարավոր կլինի գտնել հակամարտության կարգավորման նոր մոտեցումներ£ Յան Քելլին ասել է, որ Վաշինգտոնն ակնկալում է կողմերին հրավիրել համաձայնության` «Ճանապար հային քարտեզի» ստորագրմանը£ Ուշադրություն դարձնենք այն իրողության վրա, որ ԵԱՀԿ¬ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչը փաստում է, թե հակամարտության գոտում իրավիճակը սրվել է, և այդ պատճառով անհրաժեշտ են կարգավորման նոր մոտեցումներ£ Գրեթե նույն ժամանակահատվածում Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկը Երևանում Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, խոսելով միջազգային արդարադատության դատարանի կողմից Կոսովոյի միակողմանի անկախության ճանաչման մասին, հատկապես նշում է. - Որոշակի հրադադարից հետո ՄԱԿ¬ը հայտնեց, որ Կոսովոն միջազգային սպառնալիք է միջազգային խաղաղության համար, և Կոսովոն դրվեց միջազգային վարչարարության ներքո£ Յան Քելլիի հիշյալ հայտարարության և երևանյան ասուլիսում Դանիլո Թյիրկի` Կոսովոյի մասին հիշատակման համատեքստում հասկանալի է դառնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում քննարկում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կոսովյան փորձը կիրառելու տարբերակը£ Ավելին. երբ այդ մասին բարձրաձայնում են երկու երկրների` Հայաստանի և Սլովենիայի նախագահները` համատեղ ասուլիսում, նշանակում է, որ այդ ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջև որոշակի համաձայնություն արդեն կա£ Նաև նշանակում է` միջազգային միջնորդներն արդեն ունեն իրար հետ համաձայնեցված մի փաստաթուղթ, որը ԵԱՀԿ գագաթաժողովի ընթացքում հակամարտության կողմերին առաջարկելու են ստորագրել£ Մեկ այլ համընկնում ևս կա. ԵԱՀԿ¬ում Նահանգների ներկայացուցիչն իր հայտարարության մեջ որպես կարգավորման նոր մոտեցումներ գտնելու պատճառ նշում է հակամարտության գոտում իրավիճակի սրվելը£ Իսկ սա քողարկված ակնարկ է` հիշյալ գոտում խաղաղարար ուժեր տեղակայելու մտադրության մասին£ Երևանյան ասուլիսում տեղեկացվել է, որ Եվրամիության անդամ Սլովենիայի և Հայաստանի նախագահներն առանձնազրույցի ընթացքում քննարկել են անվտանգությանն առնչվող հարցեր£ Հասկանալի է, որ նրանք Ճապոնիայի կամ Չինաստանի անվտանգության մասին չեն խոսել£ Սրան հավելենք նաև այն, որ Կոսովոյում նույնպես ժամանակին խաղաղարարներ են տեղակայվել, և հասկանալի կամ գրեթե հասկանալի է դառնում, թե ո՞ւմ և ի՞նչ միջոցներով անվտանգության հաստատման մասին են խոսել երկու նախագահները£ Այսպիսով, թերևս, կարող ենք ասել` դեկտեմբերին Աստանայում կայանալիք` ԵԱՀԿ գագաթաժողովում միջազգային հանրությունը Ղարաբաղյան հակամարտության ադրբեջանական և հայկական կողմերին առաջարկելու է կարգավորման նոր մոտեցումներ£ Նաև առաջարկելու է հայ¬ադրբեջանական զինուժի շփման գոտում խաղաղարարներ տեղակայել… Հարցական է մնում, թե ինչ կազմով և ո՞ւմ հրամանատարության ներքո կարող են լինել խաղաղարար ուժերը£ Հասկանալի է, որ դրանք միայն ՆԱՏՕ¬ի կամ միայն ռուսաստանյան կապույտ բերետավորներ չեն կարող լինել, քանի որ այդ պարագայում վերջիններից մեկնումեկի օգտին կարող է տարածաշրջանում խախտվել ազդեցության համամասնությունը£ Ուրեմն, կապույտ բերետավորների կազմը կարող է լինել խառը` ռուսաստանյան և ՆԱՏՕ¬ական£ Բայց ո՞վ կլինի այդ ուժերի հրամանատարը£ Հենց այս հարցն էլ, թերևս, փորձ կարվի քննարկել նոյեմբերին կայանալիք` Հյուսիս-ատլանտյան ռազմաքաղաքական կազմակերպության գագաթաժողովում£ Դրան մասնակցելու հրավերն արդեն Հարավային Կովկասում ՆԱՏՕ¬ի ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը փոխանցել է Հայաստանի նախագահին£

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ