Հա՞ որ...


ԱԿՆԿԱԼՎՈՒՄ է, որ ապահովագրական վճարների շրջանառությունը տարեկան մի քանի միլիոն դոլարի է հասնելու, ինչն էլ կանխատեսվածի համաձայն` լուրջ իրարանցում է առաջացրել արդեն գործող ու այս առիթով հայտնված ընկերությունների շրջանում£ Ընդ որում, միլիոններ ձեռք գցելու մոլուցքն այնքան մեծ է, որ մայրաքաղաքի փողոցների հսկայական գովազդային վահանակներին հայտնված «ապահովագրություն» գոյականը տառասխալով` երկու պ¬ով է գրված£ Եթե նույնիսկ տեղի ունեցածը շփոթի ու իրարանցման հետևանք է, ապա տառասխալը հազիվ թե ուղղվի, քանի որ վահանակների պատվիրատուները ոչ թե նոր ծախսերի, այլ խոստումնալից թվացող եկամուտներին տիրանալու նպատակն ունեն միայն£ Այնպես որ, ով ինչ ուզում է մտածի` կարևորն այս դեպքում բոլոր մեքենաներից հնարավորինս կլորիկ վճարներ և տուգանքներ կորզելն է£ Չի բացառվում նաև, որ նույն իրարանացման ընթացքում նաև մեխանիզմ է մշակվել` «պարտադիր» ու «աՊՊահովագրական» կոչվող գումարները հետագայում ըստ անհրաժեշտության լրիվ չափով չփոխհատուցելու£ ՄԵԶԱՆՈՒՄ տառերը ոչ միայն ուղղագրական սխալ կարող են դառնալ, այլ նաև… «քչություն անել»£ Պարզվել է, որ մեքենաների «գոլդ» պետհամարանիշերի պահանջարկն աճում է£ Մինչդեռ այդ համարներն արդեն սպառվել են£ Ուստիև թանկարժեք նիշերով համարներ վաճառելու ավանդույթը չընդհատելու ու պետբյուջեն համալրող վճարներից չզրկելու նպատակով գործադիրն իր վերջին նիստերից մեկում որոշել է լատիներեն հինգ նոր տառերով նույնպես հետայսու համարանիշեր թողարկել£ Հետաքրքրությունը և առաջիկայում կայանալիք աճուրդների մեծ աշխույժն արդեն իսկ երաշխավորված կարելի է համարել£ Հայտնի է, որ «գոլդ» թվերին տիրանալու դիմաց, ասենք մեկ միլիոն դրամ վճարելու ցանկություն և հնարավորություն բոլոր հայաստանցիները չէ, որ ունեն£ Իսկ նրանք, ովքեր արդեն գործող սկզբնատառերով կրկնվող համարանիշեր ունեն, բնականաբար, ցանկացած գին կվճարեն` մինչև անգամ բոլոր հինգ սկզբնատառերով առաջարկվելիքն իրենցով անելու համար£ Ի վերջո, նախորդող շրջանում նման մարդկանց ավտոպարկերն էլ զգալիորեն համալրվել են, և նոր սկզբնատառերը վերջիններիս համար հաճելի առիթ կարող են դառնալ` այսպես կոչված համամասնությունը պահպանելու համար£ ՄԵՔԵՆԱՆԵՐՆ ապահովագրելու` վերջերս բռնկված տենդն աստիճանաբար նոր թափ է առնում£ Հակառակ մեքենատերերի անտեղյակությանը կամ վճարելիք գումարների առաջացրած մոլորությանը` հայտնի է, որ գործընթացն արդեն մեկնարկել է, ու մինչև հունվարի 1¬ը պահանջված գումարը չմուծելու դեպքում վճարելիքին ևս մի այդքան տուգանք է գումարվելու£ Որքան էլ անհամատեղելի լինեն «պարտադիր» և «ապահովագրություն» ձևակերպումները, այսուհանդերձ, ավելի շատ հարկատեսակ հիշեցնող այս պարտադրանքից որևէ մեկը չի կարողանալու խուսափել£ Նույնիսկ պարտադիր տեխզննությանը հատկացվելիք գումարը մինչև հիմա շատերն էին դժվարությամբ հայթայթում, իսկ նոր հարկատեսակը գերակշիռ մեծամասնության պարագայում մեքենան իսկապես անհասանելի շքեղություն է դարձնելու ու ոչ թե, ինչպես մինչև հիմա էր ընդունված` ընդամենը փոխադրամիջոց£