ՀՈՒՄՈՐ


Ամուսինը կեսգիշերին քաղցած տուն է գալիս և մտնում է խոհանոց: Գազօջախին ճաշի կաթսայի փոխարեն կնոջ գրությունը.

- Քո ընթրիքը տվել եմ թշնամուդ:

- Աստվա˜ծ իմ, զոքանչս է եկել,- հառաչում է տղամարդը:

Հարևանուհին հարևանին հրավիրում է սուրճ խմելու:

- Հաճույքով,- ասում է հարևանը:

- Ա´յ հաճույքի մասին հետո կպայմանավորվենք:

- Ինչո՞վ են տարբերվում ամուսինն ու սիրեկանը:

- Ամուսնուն միշտ պետք է ապացուցես, թե ընկերուհուդ մոտ ես, իսկ սիրեկանին պետք է հեռու պահես ընկերուհիներիցդ:

Ինչո՞վ է կատուն կնոջից լավը.

- Օրվա որ ժամին էլ տուն գնաք` կատուն ուրախանում է: Ընդ որում` որքան ուշ տուն գնաք, կատուն այնքան ուրախ է դիմավորում:

- Կատուն միշտ ուրախ է իր մուշտակով և երբեք նորը չի պահանջում` եթե նույնիսկ հարևանի կատվի մորթին իրենից ավելի շքեղ է:

- Կատվին ուզածդ պահին կարող ես գրկել ու շոյել: Իսկ եթե տրամադրություն չունես` կարող ես նրան չնկատել կամ ուրիշ կատու տուն բերել:

- Կատուն կարողանում է լուռ լսել` ինչ էլ որ իրեն ասես, բայց երբեք չի պահանջում պատասխանել իր հարցերին:

- Դու կատվիդ մորը չես ճանաչում և պարտավոր չես պարբերաբար այցելել նրան կամ տեղ տալ քո տանը:

- Կատուն սերիալներ չի նայում, ժամերով չի խոսում հեռախոսով: Նա սիրում է տանը նստել և քեզ չի մեղադրում, որ փչացրել ես իր լավագույն տարիները:

- Քեզ համար լրիվ մեկ է` թե ումից է նա ձագեր ծնում: