Մահապատիժ` գեյ-ցուլին


Մարդկանց պատուհասած միասեռականություն կոչվող տենդը, պարզվում է` կենդանական աշխարհին էլ է պատել: Չնայած` մասնագետներն ասում են, որ այդ ախտը բնածին արատ է և կենդանիները ևս կարող են այդ դժբախտությամբ տառապել: Այլ խնդիր է և բարեբախտաբար` դեռևս համասեռամոլ կենդանիները իրավապաշտպաններ չունեն և գեյ-շքերթների չեն ելնում...

Իռլանդիայի Մեյո կոմսության ֆերմերներից մեկը շանթվել է` իմանալով, որ իր տնտեսության անդամ Բենջի ցուլը կովերի հանդեպ հետաքրքրություն չունի: Չորքոտանին, որի գոյությունն այնտեղ միայն սերմնավորման նպատակով է, պարզվել է, որ «ոչ ավանդական» սեռական կողմնորոշում ունի: Ուրեմն որտե՞ղ է նրա տեղը. իհարկե` սպանդանոցում: Տերը որոշել է, բայց արի ու տես, որ կենդանիների պաշտպաններն են բողոքում (տեղեկացրել է Mirror-ը):

Երբ սկզբում Բենջին հրաժարվել է «համտեսել» կովերին ու նախընտրել է արուների բազմությունը, ֆերմերը մտածել է, թե անփորձ ցուլը վախենում է: Տերն (ով խուսափել է իր անունը հայտնել) ավելի ուշ պարզել է, որ իր ցուլը համասեռամոլ է:

- Ես ընդունում եմ հոմոսեքսուալիստ լինելու նրա իրավունքը, սակայն Բենջին բավական ծեր է` ամորձահատման համար: Նշանակում է նրա գոյությունն այստեղ անիմաստ է: Հավանաբար նրան սպանդանոց է պետք տանել,- ասել է կենդանու տերը:

Կենդանապաշտպան կազմակերպությունները աղմկում են` հանուն Բենջիի փրկության: Ստացվում է` տերն իրավունք չունի իր ունեցվածքը տնօրինե՞լ, եթե նույնիսկ հաշվի չառնենք «ոչ ավանդական» արատը: