«20-ամյա նզովքի» «զոհերը»


Ասում են, թե ըստ լեգենդի` ամերիկյան նախագահները դատապարտված են «20-ամյա նզովքի» կամ «Թեկումսեի» անեծքին: Նրանց, իբր, մահից առաջ անիծել է հնդկացիական շաունի ցեղախմբի առաջնորդ Թեկումսեն, ով ձգտում էր վրեժ լուծել սպիտակամորթներից, ովքեր խախտել էին պայմանագիրը: Մահվան մահճում առաջնորդը հասցրել է շատ սուր, ազդեցիկ անեծք հորինել. ամերիկյան այն նախագահները, ովքեր կընտրվեն «0» թվով ավարտվող և «20»-ի վրա բաժանվող տարեթվին, կմեռնեն պաշտոնավարման ընթացքում` չհասցնելով ընտրված ժամկետի ավարտին. նրանք կա´մ կսպանվեն, կա´մ կվախճանվեն այլ պատճառներով: Այս անեծքը չի ազդել միայն Ռոնալդ Ռեյգանի վրա, ով դիմակայեց 1981 թ. իր դեմ կատարված մահափորձին: Ի դեպ, հրազենից արձակված գնդակը վնասել էր նրա թոքերը, ինչը 19-րդ դարում (պատմական անեծքի ժամանակ) համարվում էր մահացու: Դե, հնդկացի Թեկումսեն չէր հասցրել հաշվարկել բժշկության զարգացման տեմպերն ու չափը:

Հիշեցնենք «20-ամյա նզովքի» «զոհերին».

1840 թ. Ուիլիլյամ Հենրի Հարիսոն. մահացել է 1841 թ.:

1860 թ. Աբրահամ Լինքոլն (1861-1865 թթ.) սպանվել է:

1880 թ. ընտրված Ջեյմս Ա. Հարֆիլդը սպանվել է 1881 թ.:

1900 թ. ընտրված Ուիլյամ Մակ-Քինլին սպանվել է 1901-ի, իսկ 1920 թ. ԱՄՆ նախագահ դարձած Ուորեն Հ. Հարդինգը մահացել է կառավարման երկրորդ տարում` 1923 թ.:

1940 թ., երկրորդ անգամ ընտրվելուց հետո, Ֆրանկլին Դ. Ռուզվելտը (պաշտոնավարել է 1933-ից) մահացել է 1945-ին:

1960 թ. ընտրված Ջոն Ֆ. Քենեդին սպանվել է 1963 թ.:

Բարեբախտաբար` անեծքը կարծես կորցրել է իր ուժը: 1980-ին ընտրված Ռեյգանը հաղթահարեց մահափորձի ժամանակ ստացած վերքը, իսկ 2000-ին ընտրված Ջորջ Բուշ-Կրտսերը պաշտոնավարեց 2 ժամկետ: