Կանանց մեծարելն էլ «այիբ» է


Միջազգային հանրության ուշադրության կիզակետում հայտնված Վլ. Պուտինի մասին, թվում էր` ամեն ինչ ասվել է, բացի կանանց հանդեպ նրա թուլություններից: Չինաստանի առաջնորդի կնոջ հանդեպ նրա բարեկիրթ հոգատարությունը այդ թեման էլ «սանձազերծեց»:

The StrΖits TiΗes-ը, օրինակ, պատմելով «աշխարհացունց» այդ միջադեպի մասին, առաջարկել է Պուտինի այդ արարքը ավելացնել այն ցանկում, թե ինչը երբեք ու ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ դիվանագիտական ճաշկերույթներում: Լրատվամիջոցը գրել է, թե ՌԴ նախագահը խախտել է դիվանագիտության չգրված կանոնը` «երբեք ձեռք չտալ դիվանագետների կանանց» և շալով ծածկել է չինական առաջնորդ Սի Ցզինպինի տիկնոջը` Պէն Լիյուանին, ով տարված էր Բարաք Օբամայի հետ զրույցով:

ShΖnghΖi-Θerevodcik կայքն էլ խորհուրդ է տվել` Չինաստան ուղևորվելուց առաջ հասկացնել, որ երկրի բնակիչները հպումներ չեն սիրում, իսկ կանայք նույնիսկ ֆիզիոլոգիական տհաճություն են զգում օտարերկրացիների ուշադրության շոշափողական նշաններից:

Լրատվամիջոցներն ակտիվորեն քննարկում են. Պուտինի հոգատարության այդ դրսևորումը դոնժուանությո՞ւն է, թե՞ բարեկրթություն:

The Forgein Policy-ն շտապել է հիշեցնել, թե Պուտինը ոչ միայն Ռուսաստանի գլխավոր քաղաքական գործիչն է, այլ նաև գլխավոր դոնժուանը:

Գերմանական Weit-ը միջադեպը բացատրում է նրանով, որ Ռուսիո նախագահը երկար է մնացել առանց կանանց: Իսկ գերմանական The DΖily MΖil-ը` ընդհակառակը, ենթադրել է, թե Պուտինը փորձել է հմայել միջոցառման տանտերերին` տաքացնելով իր գործընկերոջ կնոջը:

- Պէնի անդիմադրելի հմայքը հիացրել է ամուրի Պուտինին,- գրել է InoPressΖ-ն:

Չինական GuΖnchΖ կայքն էլ Վ. Պ.-ի համար սովորական է համարել նման ուշադրությունը` հիշեցնելով, որ նա անցյալ տարի նույնն արել է Անգելա Մերկելի հետ` C20-ի գագաթնաժողովում:

- Պետք է խոստովանել, որ Վլադիմիր Պուտինին բազմիցս դուր է եկել վարվելակարգը խախտելը և տարբեր վրիպումներ թույլ տալը: Այս առումով նրա հաղթաձին ուշացումն է: Մեկ-երկու տարի առաջ բլոգերները որոշել էին հաշվել, թե Ռուսաստանի նախագահն ում է ստիպել սպասել: Այդ ցանկում հայտնվել են բրիտանական թագուհին, Իսպանիայի միապետն` իր կնոջ հետ (հանուն Պուտինի վերջիններս հարկադրված էին մրսել ցուրտ քամուց), ինչպես նաև Շվեդիայի թագավորն ու Ֆինլանդիայի նախագահը: 2012 թ. Պուտինի ուշացման պատճառով կիզիչ արևի տակ են պահել իսրայելցի վետերաններին,- գրել է Newsru.coΗ-ը:

Պարբերականը հիշեցրել է մարդկանց սպասեցնելու բազմաթիվ այլ դեպքեր ևս: Ամենաարտառոցը թերևս տարիներ առաջ Սբ. Զատիկի արարողությանը ժամանակին չգալն էր, որի պատճառով Քրիստոս Փրկիչի եկեղեցում «Քրիստոս հարյավ» ազդարարումը ուշացրել են 10 րոպե:

Լրատվամիջոցներից մեկն էլ, մեղմելու, թե՞ ընդգծելու համար Պուտինի` մարդկանց շոյելու հակումը, նկատել է, որ խնդրո առարկա գագաթնաժողովում (Ասիական-Խա ղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության) ՌԴ նախագահը հպվել է ոչ միայն Սի Ցզինպինի տիկնոջը, այլ նաև ԱՄՆ-ի նախագահին` թափահարելով Օբամայի ուսը:

Չէ˜, իսկապես տարվա մարդ է Վլադիմիրովիչը, ում ամեն քայլին, ամեն շարժմունքին համակ ուշադրությամբ հետևում է աշխարհը: Իսկ նա՞: Համենայն դեպս այս տարի նա ապացուցեց, թե որքան հետևողական ու իրասածի անհատ է ինքը: