«Ջի­հա­դը կհաս­նի մինչև Հռոմ»

Արևմուտքին սպառնացել է ալ-Բաղդադին


Իրաքյան Մոսուլ քաղաքի հրետակոծությունից օրեր անց հայտնվել է խալիֆի ռադիոուղերձը (LΖ ReΘubblice թերթում գրել է Ալեքս Վան Բուրենը):

- Իրեն մահմեդականների խալիֆ թագադրած «շեյխ Իբրահիմը»` այսպես կոչված ԻՊ-ի առաջնորդը, հայտնվել է ձայնագրված ուղերձով: Իսլամական պետության հրամանատարների հավաքի դեմ ամերիկյան մարտարշավից վեց օր հետո Մոսուլում շարունակվում է շշուկներ տարածվել, որ ալ-Բաղդադին վիրավորվել կամ սպանվել է հրետակոծությունից: Ահաբեկչության շեյխը, կամ նա, որ իրեն ներկայացնում է որպես այդպիսին, ցանկանում է ապացուցել, որ ինքը լավ վիճակում է և հանդես է գալիս սպառնալիքներով,- գրել է հեղինակը:

Իսկ սպառնալիքը հետևյալն է`

- ԻՊ երթը կանգ չի առնի այնքան ժամանակ, մինչև մենք հասնենք Հռոմ: Մուսուլմաններ, պետք չէ անհանգստանալ, ձեր պետությունը ողջ է:

Իհարկե, ոչ մեկը չի կարող պնդել, որ հոխորտացող ձայնը իսկապես ալ-Բաղդադինն է: Ավելին, այդ ձայնը ոչինչ չի ասում մարտարշավի մասին, այլ շուրջ 17 րոպե սպառնալիքներ է հնչեցնում «հրեաների, քրիստոնյաների, ուրացողների և դևերի»` ԻՊ թշնամիների, ինչպես նաև «վախեցածների, թույլերի, և անգործունակների» հասցեին, ովքեր` «մոտ ապագայում ստիպված կլինեն իրենց զորքերն ուղարկել մահվան ու ոչնչացման: Սա արդեն բացահայտ ակնարկ է կոալիցիային:

Ոմանց այսպիսի հայտարարությունները կարող են սոսկ պոռոտախոսություն թվալ, սակայն չմոռանանք, որ դրանք ուղղված են արյան, վրեժի ծարավ ջիհադիստներին, որոնց համար խալիֆի խոսքը օրենք է:

Ինչպես գրել է պարբերականը`

- Ալ-Բաղդադի գռեհիկ հռետորաբանությանը զուգընթաց իրադարձությունների վայրից տագնապալի հաղորդագրություններ են ստացվում. ԻՊ-ն և «Ալ-Քաիդան» իբր համաձայնություն են կնքել Սիրիայում թշնամու դեմ համատեղ պայքարելու. այսինքն` կոալիցիայի և սիրիական արևմտամետ ընդդիմության:

Ուրեմն կարելի է հասկանալ ու չբացառել, որ Վաշինգտոնը կարող է նաև հարձակում սկսել «խալիֆաթի» դեմ (inoΘressΖ.ru):