Նախատոնական քոթակ


Ծեծը քրեորեն հետապնդելի արարք է: Արևմտյան երկրներում նույնիսկ անչափահաս զավակին հայրական կամ մայրական ապտակը պատժվում է օրենքով: Էլ ո˜ւր մնաց` ամուսինը կնոջը կամ… կինը` ամուսնուն: Սակայն փորձը ցույց է տալիս, որ ուրիշի վրա ձեռք երկարելու «գայթակղությունը» հաճախ անզսպելի է:

Ֆլորիացի (ԱՄՆ) 29 -ամյա Էշլի Ջենկինսը, հենց այդ պատճառով, դեկտեմբերի 31-ին պետք է դատարան ներկայանա` պատասխանատվության ենթարկվելու: Իսկ մինչ այդ նա մեկուսացվել է ընտանիքից, հասարակությունից` կենցաղային բռնություն կիրառելու մեղադրանքով:

Դեռ անհայտ է, թե ինչն է երիտասարդ կնոջը զայրացրել, բայց նա չի բավարարվել նախնական գոռգոռոցներով ու տնային տարբեր իրեր ամուսնու վրա նետելով: Սեփական հոր ներկայությունը նույնիսկ չի կաշկանդել նրան: Իսկ երբ ամուսինը փորձել է փախչել` մաշկը փրկելու, Էշլին վազել է նրա հետևից և ծեծել նրան արհեստական եղևնիով...

Կյանքը կարճ է, իսկ երազանքներն` անսահման: Դու դեռ ճամփին ես, իսկ երազանքը տանը քեզ է սպասում: Մինչև հասնում ես սիրուհուդ մոտ` երազանքը քեզնից առաջ արդեն նրա գրկում է: Դու հազիվ մտածում ես, թե ոնց ապրես այս ժամն ու օրը, իսկ երազանքը թռչում է մի քանի տարի առաջ:

Ամանորին խմենք մեր կենացը, որ երազանքի թևով միշտ առաջ թռչենք. բայց ոչ թե երազում, այլ` արթմնի: