Հիշել են Լյուդմիլա Պուտինային


2013-ի հունիսի 6-ին Լյուդմիլա Պուտինան ռուսաստանյան հեռուստաեթերում հայտնվեց ամուսնու հետ, որպեսզի հայտարարեն մոտալուտ ամուսնալուծության մասին:

- Նրա դեմքին խաղում էր ճիշտ այնպիսի երջանիկ ժպիտ, ինչպես հարսի դեմքին` հարսանիքի օրը,- մտապահել է The FinΖnciΖl TiΗes պարբերականի թղթակցուհի Քորթնի Ուիվերը:

- Բոլոր 14 տարիներին, երբ նա ամուսնացած էր վարչապետի, այնուհետև նախագահի հետ, Լյուդմիլա Պուտինան հիմնականում մնում էր ստվերում, իսկ նրա բացակայությունը սնունդ էր տալիս դեղին մամուլի հոդվածներին` թե նրա ամուսինը Պետրոս Մեծի կամ Իվան Գրոզնու օրինակով նրան վանք է ուղարկել ու գնացել է մարմնամարզության օլիմպիական չեմպիոնուհու և Պետդումայի պատգամավոր Ալինա Կաբաևի մոտ, ով նրանից (Պուտինայից-խմբ.) փոքր է 25 տարով,- գրված է հոդվածում:

Կրեմլն, իհարկե, մշտապես հերքել է նման ասեկոսեները: Հերքել են նաև նախագահի կնոջ, ավելի ստույգ` ՌԴ առաջին տիկնոջ ծանոթները, ովքեր միշտ հավաստիաց րել են, որ Լ. Պուտինան շատ ավելի ուժեղ է և ինքնահաճ, քան նրա մասին մտածում են: Վլ. Պուտինի առաջին խորհրդականի այրու` Լյուդմիլա Ալեքսանդովնայի պնդմամբ` Լ. Պուտինան ինքն է ամուսնալուծություն պահանջել:

- Ես հաստա´տ գիտեմ, որ դա եղել է Լյուդմիլա Ալեքսանդրովնայի նախաձեռնությամբ,- նոյեմբերին հայտարարել է այրին ռուսաստանյան հեռուստատեսությամբ:- Ես գիտեմ, որ Վլ. Վլադիմիրովիչի համար դյուրին չէր ընդունել այդ որոշումը:

Ի դեպ, ամուսինների հարաբերությունները երբեք հարթ չեն եղել` նկատում է թղթակցուհին.

- Բացարձակ ճիշտ է այն, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը մեր համատեղ ողջ կյանքի ընթացքում ինձ քննության է ենթարկել,- ամուսնու կենսագրին պատմել է Պուտինան:- Միշտ այնպիսի տպավորություն էր, թե նա հետևում է ինձ` ի՞նչ որոշում կկայացնեմ, հավատարի՞մ եմ, թե` ոչ, կդիմանա՞մ այս կամ այն փորձությանը…

- Գիտե՞ք ոնց է լինում. հանդիպում ես մարդուն ու միանգամից սիրահարվում ես: Այդպիսի բան չկատարվեց: Աստիճանաբար վարժվեցի ու սիրեցի,- խոստովանել է նախկին Առաջին տիկինը` ամուսնու մասին գրքի հեղինակին:

Նա կարող էր ավելի ակտիվ Առաջին տիկին լինել` արևմտյան առաջնորդների կանանց օրինակով կամ մնալ ստվերում` խորհրդային ղեկավարների կանանց պես: Նա ընտրել էր երկրորդ տարբերակը:

- Ամուսնալուծվելու մասին հայտարարությունից հետո Պուտինան այլևս չհայտնվեց հանրությանը,- գրել է Ուիվերը:- Ծանոթները ենթադրում են, որ նա փորձում է վերադառնալ նորմալ կյանք, ինչպիսին ձգտել է վարել միշտ, նույնիսկ Կրեմլում: