Հանդիպումներ Գուսան Հայկազունու հետ


Մեր թերթի ընթերցողները տեղյակ են, որ վերջին տարիներին հաճախ քայլերգեր էին տպագրվում, թերթերում նոտագրված` «ՀՀ ԶՈՒ օգտագործման համար թույլատրված ռազմական շարային քայլերգեր» խորագրով£ Այդ երգերի զգալի մասի հեղինակն է Գուսան Հայկազունը, ում հայրենասիրական խրոխտ երգերն ու քայլերգերը թևածոում են նախ և առաջ ՀՀ և ԼՂ զորամիավորումներում£ Այդ հարցում անձամբ համոզվեցինք, երբ այս տարվա օգոստոսին բարեգործական նպատակներով շրջայց կատարեցինք Արցախի մայրաքաղաքում և բոլոր շրջկենտրոններում£ Ճիշտ է, Գուսանը միայն առաջին օրն էր մեզ հետ (այդ օրերին համերգներ էին նախատեսված Սիսիանում և Ջերմուկում), բայց միայն Ստեփանակերտի երիտասարդական պալատում, որի հանդիսատեսի կեսը զինվորականներ էին, տեսնել էր պետք ցնծությունը£ Փաստորեն երգերն ավելի շուտ էին տեղ հասել, քան անձամբ ինքը` Գուսան Հայկազունը£ Ահա թե ինչ է գրել այդ մասին ասմունքող Արմեն Տեր¬Քառյանը. ¬ Բոլորը ելույթ ունեցան` ծափեր կորզելով զինվորական և քաղաքաբնակ հանդիսատեսից£ «Քաղցր պատառը» պահված էր վերջում£ Հաղորդավար Գոհար Գարունի ճոխ խոսքին հետևեց երգաստեղծի բեմելը£ Գիտե°մ, գրիչը ի զորու չէ նկարագրել հոծ զանգվածի այն ոգևորությունը, որ առաջացավ դահլիճում£ Զինվոր ու սպա, քաղաքացի, մայր ու մանուկ միաձայն երգեցին հեղինակի հետ` հուզելով ոչ միայն Գուսանին, այլև կուլիսներում գտնվողներիս… Գուսան Հայկազունու նոտակալից ելած ամեն երգ պարտադրված է համընդհանուրինը դառնալու, սիրվելով երգելու ազգի շուրթերից£ Ելույթի վերջում հանդիսատեսը ոտքի ելավ£ Ուղիղ կես ժամ հանդիսատեսը ծափարում էր. չէր թողնում Գուսանին իջնի բեմից… Գեղագիտական հազվագյուտ հաճույք£ Եվ, չնայած Գուսանը մյուս հանդիպումներին մեզ հետ չէր, բայց դա միայն` ֆիզիկապես, նրա «Հայե°ր, միացե°ք», «Գետաշեն», «Հպարտ գնացեք» հիմն¬երգերը հնչեցին նաև Մադաղիսում, Հադրութում, Մարտունիում, ռազմա¬մարտական ճամբարում զինվորականների մասնակցությամբ£ Հետո Գուսան Հայկազունը համերգ ուներ հայրենի Արտաշատում£ Իսկ թե ինչ կատարվեց «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում, փորձենք մանրամասնել£ Ողջ երեկո երգ թե արտասանություն` հեղինակը ինքն էր` Գագիկ Հայկազունը£ Նախ հնչեց «Կարոտի խոսքը»£ «Հայաստան» երգը կատարեց Գուսանի «Հայկազունք» համույթը£ Նորքի Հայորդաց տան «Հայկազունք» համույթը (գեղարվեստական ղեկավար` Գայանե Գրիգորյան) կատարեց «Ջավախք», «Մեր Կոմանդոսը», «Մեր բանակը», «Արի զինվոր», «Դեպի հաղթանակ» երգերը£ Փոքրիկ երգիչ Կարեն Գրիգորյանը կատարեց «Երևան» և «Աշոտ Երկաթ» երգերը£ Գուսանը կատարեց «Լավագույն տղաները մենք ենք», «Լուսաշող կարոտ», «Հայոց վրեժն եմ ուզում», «Ժպտացե°ք, մարդիկ», երգերը£ Սուսան Գրիգորյան` «Արի, եղնիկ», «Անջիգյար» (Գուսան Աշոտ, միակ երգը, որ Հայկազունը չէր) կատարեց Ռոզա Ղազարյանը, «Ցնծա, ով հայ»` Ստեփան Աբրահամյան, «Հպարտ գնացե°ք»` Դավիթ Ամալյան£ Իսկ երբ հայտարարվեց, որ «Գետաշեն» երգը կկատարի ՀՀ վաստակավոր արտիստուհի Նունե Եսայանը, դահլիճը թնդաց հոտընկայս ծափահարություններով£ Սամվել Երանյանը կատարեց «Պիտի գնանք», Արմեն Ղազարյանը` «Հայե°ր, միացե°ք»£ Վերջում, «Ժպտացե°ք, մարդիկ» երգը կատարելիս, Գուսանին միացան ոչ միայն երկու համույթների երգիչները, այլև` ողջ դահլիճը£ Առհասարակ այս այն համերգն էր, որի կատարումներին հաճախ էր միջամտում հանդիսատեսը, և դա էլ Գուսանի հաղթարշավն էր ոչ միայն ռազմի դաշտում, այլև` մեծ համերգասրահում£ Գուսանի բանաստեղծություններն արտասանեց Շահանե Առաքելյանը£ Համերգը վարեց Մարիաննա Սարգսյանը£ Նշենք, որ համերգին ներկա էին բարձրաստիճան սպաներ, այդ թվում` Արկադի Տեր¬Թադևոսյանը, զինվորներ: Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանը հատուկ մեդալ նվիրեց Գուսանին… Օրերս Գուսանն իր «Հայկազունք» համույթի հետ հրավիրվել էր Արցախ, որտեղ նախ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը հանձնեց «Երախտագիտություն» շքանշան, ապա հուզիչ ու շռնդալից համերգներ կայացան Ստեփանակերտում, Մարտունիում, Քարվաճառում£ Համերգներին հնչեց նաև Գուսանի նոր երգը` նվիրված Արցախին£ Հ. Գ. Ցանկալի է Գագիկ Հայկազունու քայլերգերն ու երգերը Պաշտպանության նախարարությունը տպագրի առանձին գրքույկով և բաժանի մեր բոլոր զորամիավորում ներում£ Շատ զինվորներ զորացրվելուց հետո զինվորական համազգեստի հետ տուն կտանեն այդ հայրենասիրական, հոգեպարար երգերն ու կտարածեն ժողովրդի մեջ£

Վալտեր ԱՅԴԻՆՅԱՆ