Երբ միանում են բարի կամքի տեր մարդիկ


Եվ եթե տա Աստված, ես 14 տարի անց Կդառնամ 30 տարեկան... Եվ եթե տա Աստված, կունենամ ես կյանքում Մի լույս ամուսին, որ շողա իմ հոգին... Եվ եթե տա Աստված, կունենամ ես կյանքում Մանուկներ հրաշեկ, կապուտակ աչքերով... Լուսավոր ապագայի պայծառ տեսլականը հառնում է կարծես մանկանց մաքուր, անեղծ երազանքների մեջ£ Մանկատան պատերի ներսում ծվարած հոգիներում ընտանեկան երջանկության կարոտը նորոգ հույսերի հավատով ջերմացնում է սրտերը բոլոր£ Եվ զարմանում ես, թե որտեղի՞ց է այդքան ջերմություն, այդքան լույս անթեղվել կյանքի ցուրտ հարվածներից չամոքված սրտերում: Բայց զարմանալ պետք չէ բնավ, երջանկության կարոտից ծնված այդ վարակիչ ջերմությունն ի հայտ է եկել «Զատիկ» մանկատան սաների` Գայանեի, Նաիրայի, Արևիկի, Արփինեի, Նորայրի, Սարգիսի… շարադրություններում£ «Ես` 30 տարեկան եմ» վերնագրով շարադրությունների մրցույթը մեկ անգամ ևս վկայում է, որ մանկատան սաները արդեն իսկ ամրագրել են ընտանիքի ու ընտանեկան ջերմության բանաձևը£ Այդուհանդերձ, հեղինակներն իրենց շարադրություններում` 14 տարիների հեռվից չեն մոռանում իրենց դաստիարակներին և ինչպես իրենք են անվանում` իրենց սիրելի «Հայրիկին»` «Զատիկ» մանկատան տնօրեն Աշոտ Մնացականյանին£ Հայրիկ-Մնացականյանն էլ իր հերթին հաճելիորեն զարմացած է. - Ես ինձ համար բացահայտեցի, թե ինչքան զարգացած են իմ երեխաները և ինչքան բան ունեն այս աշխարհին տալու£ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել շարադրությունների մրցույթի կազմակերպիչներին` միջազգային կամավորներին, ովքեր սերտորեն համագործակցում են մեր մանկատան հետ£ Շատ եմ կարևորում նրանց ներկայությունը, քանզի միայն զարմանալ կարելի է նրանց հնարամտության վրա£ Լայնախոհ են և պրպտուն մտքի տեր£ Իսկ ամենից առաջ` ազնիվ, մաքրագույն հոգիներ են£ Ուզում եմ շնորհակալություն հայտնել առաջին հերթին Հայաստանի Ուսանողական ջոկատների Հանրապետական շտաբի վարչության նախագահ Ստեփան Ստեփանյանին, ում ջանքերով նաև միջազգային կամավորները Հայաստանում նմանատիպ գործունեություն են ծավալում£ Հիրավի, արատավոր և ծնողազուրկ մանուկներին օգնելու շնորհակալ գործ են ձեռնարկել Հայաստանի Ուսանողական ջոկատների Հանրապետական շտաբի աշխատակիցները£ Վարչության նախագահ Ստեփան ՍՏԵՓԱՆՅԱՆԸ թրծված է կազմակերպչական աշխատանքներում ընդհանրապես, իսկ այս ոլորտում` մասնավորապես£ Նա իրենց աշխատանքի հաջողության գրավական է համարում սկզբունքայնությունը և հետևողականությունը. - Մեր կազմակերպությունն իրականացնում է կամավորների փոխանակություն Հայաստանի և արտասահմանյան երկրների միջև£ Ամեն տարի մենք Հայաստանում կազմակերպում ենք 6-7 միջազգային աշխատանքային ճամբարներ, որտեղ հայ կամավորները համագործակցում են 150 արտասահմանցի գործընկերների հետ` իրականացնելով էկոլոգիական, պեղումային աշխատանքներ, հոգ տանում հիվանդ, անդամալույծ երեխաներին, աշխատանքներ կատարում ծնողազուրկ և միայնակ երեխաների գեղագիտական դաստիարակության ուղղությամբ£ Ներկայումս ՀՈՒՋՀՇ¬ն կազմակերպում է կամավորականների փոխանակում 40 արտասահմանյան գործընկեր կազմակերպությունների հետ£ Այսօր շտաբում գրանցված են 3000 կամավորներ£ Նոննա ԵՐԻՑՅԱՆԸ շտաբի կամավորների ծրագրերի համակարգողն է. մասնագիտությամբ` լեզվաբան և երկրագետ. - Մենք իրականացնում ենք տարբեր ծրագրեր և գործ ունենք տարբեր մարդկանց հետ£ Բնականաբար հեշտ չէ ընտրություն կատարելը, երբ դու մարդուն չես տեսնում£ Մենք պատասխանատվությամբ ու հանգամանորեն ուսումնասիրում ենք նրանց կենսագրությունները, որպեսզի հասկանանք, թե ում հետ գործ ունենք, և համապատասխանում են արդյո՞ք նրանք մեր ծրագրերին£ Բարեբախտաբար մեր ընտրությունները ճիշտ են լինում և նպատակային£ Մշտապես համագործակցելով արտասահմանցի կամավորների հետ` օգնում ենք նրանց մոտիկից ծանոթանալ մեր մշակութային արժեքներին£ Ուղղորդում ենք` աշխատանք ընտրելիս£ Համատեղ միջոցառումներ ենք անցկացնում, որին միանում են բոլոր կամավորները£ Մեր միասնականությունը մեր հաջողության գրավականն է£ Կամավորներից մեկը` մեր հայրենակից Բրենդըն ՆԵՐՍԻՍՅԱՆԸ, ԱՄՆ¬ի Ֆլորիդա նահանգից է£ Նրա արմատները Արևմտյան Հայաստանից են£ Ծառայել է բանակում և որոշակի գումար ձեռք բերելով` որոշել է ճանապարհորդել£ Քենիայում կամավորական աշխատանք կատարելուց հետո եկել է Հայաստան£ - Երբ եկա այստեղ, հասկացա, որ կարելի է ինչ¬որ բանով օգտակար լինել հայերին և ներգրավվեցի կամավորական աշխատանքներում£ Ես ընտրեցի մանկատան սաների հետ աշխատանքը, քանի որ մեծ էր ցանկությունս` հատկապես ծնողազուրկ և ազգականներից հեռու ապրող երեխաների հետ աշխատելու£ «Զատիկ» մանկատանը ես հասկացա, որ գործ ունեմ մանուկների ինքնատիպ ներաշխարհի հետ և փորձում եմ նրանցից յուրաքանչյուրին վերաբերվել իբրև առանձին անհատականություն£ Սովորեցնում եմ նրանց անգլերեն խոսել, միասին թռչնի բներ ենք պատրաստել£ Մարա ՇԵՓՍՄԵՅՐԸ 19 տարեկան է, եկել է Գերմանիայից£ Մինչ բուհ ընդունվելը նա ցանկացել էր իր ուժերը փորձել որևէ ոլորտում, զբաղվել հասարակական աշխատանքով£ - Հետաքրքրված էի Ասիայով և Արևմտյան Եվրոպայի երկրներով£ Երբ փորձում էի ընտրել, թե որ երկիր մեկնեմ, Հայաստանը միակն էր, որի մասին ավելի քիչ տեղեկութ յուններ ունեի£ Բացի այդ, ինձ շատ դուր եկան Հայաստանի հետ կապված ծրագրերը£ Ինչպես Բրենդընը նշեց, ինձ համար շատ հետաքրքիր էր երեխաների հետ աշխատելը£ Ես Հայաստանում տեսա, զգացի, թե ինչ մեծ կարևորություն ունի ընտանիքը£ Փաստորեն, մանկատան երեխաները զրկված են ընտանիք ունենալու երջանկությունից, և ես ցանկացա այդ երեխաներին գոնե որոշ չափով ուրախ պահեր պարգևել£ Մենք շարունակեցինք մեր ֆինլանդացի գործընկերոջ` Անաստինայի ծրագիրը` շարադրությունների մրցույթի անցկացումը£ Ի դեպ, մանկատանը կամավորներին արդեն տրամադրել են սենյակ, որտեղ ավելի դյուրին կլինի կազմակերպել աշխատանքները և ծրագրերը իրագործելը£ Մարան նաև 7 րոպեանոց ֆիլմ է նկարահանել մանկատան մասին, իսկ հետագայում շարունակելու է այն£ Կոլյա ՎՈԼԱՆՍԿԱՆ եկել է Գերմանիայից. մասնագիտությամբ կենսաբան է£ Սկզբում նա ծրագիր իրականացրեց բուսաբանական այգում, սակայն հետագայում նրան հետաքրքրեց աուտիզմով հիվանդ երեխաների հետ աշխատանքը£ - Ես արդեն 1 ամիս է աշխատում եմ վերականգնողական կենտրոնում և փորձում եմ բժիշկ-թերապիստների հետ օգնել արտաքին աշխարհին չհաղորդակցվող երեխաներին£ Մենք Ամանորին և Սուրբ Ծնունդին նվիրված միջոցառման մեջ ընդգրկել էինք և° առողջ, և° հիվանդ երեխաներին£ Շարունակում եմ իմ նախորդների կատարած աշխատանքը` բուսաբանական այգու վեբ¬կայքի ստեղծումը£ Ընդհանուր առմամբ Երևանի բուսաբանական այգու հավաքածուն այնքան էլ վատը չէ, բայց եթե համեմատելու լինենք, դիցուք, Գերմանիայի նույն հաստատության հետ, տարբերությունը շատ մեծ է£ Լուրջ ներդրումներ են անհրաժեշտ` այգին եզակի նմուշներով հագեցնելու համար£ Աշխատում ենք նաև հովանավորներ որոնելու ուղղությամբ£ Սեբաստիեն ԳՂԻՅՅԵՆ Ֆրանսիայից է£ Կես¬կատակ¬կես¬լուրջ նրան համարում են կամավորների վետերանը£ Ավարտել է բարձրագույն արվեստի դպրոցը, աշխատել է ռեստորանում, այնուհետև` 3-13 տարեկան մանկանց հետ£ Նա Հայաստանում ընտրել է ֆիզիկական արատ ունեցող երեխաներին սատարելու շնորհակալ գործը£ - Ես նախընտրեցի այս ծրագիրը, որպեսզի ինքս ինձ բացահայտեմ և իմանամ, թե ինչի՞ եմ ընդունակ£ Ֆիզիկական արատ ունեցող երեխաներին ընտրեցի ոչ թե նրանց հանդեպ խղճահարությունից մղված, այլ որպեսզի հասկանամ նրանց ներաշխարհը, հասկանամ, թե ինչպես են նրանք ապրում£ Վերականգնողական կենտրոնում գործում է մանկապարտեզ, որտեղ առողջների հետ հաճախում են նաև հիվանդները, որպեսզի կարողանան ինտեգրվել հասարակությանը£ Թերապիստներն ամեն ինչ անում են այդ երեխաներին բուժելու համար£ Ես շատ կարևոր մի ծրագիր եմ ձեռնարկել. փորձում եմ ամբողջացնել, թե մեզանից առաջ ինչ աշխատանք են կատարել կամավորները, մենք ի՞նչ ենք արել, և որպեսզի ծրագիրը չընդհատվի, մեզանից հետո եկող կամավորները ևս կարող են մեր գործը շարունակել£ Հարկ է նշել, որ Սեբաստիանի կատարած արժեքավոր գործերից մեկը ֆիզիկական արատ ունեցող երեխաների համար մանկական երջանկության սենյակի ձևավորումն է£ Հետաքրքիր ու վառ գույներով ներկված սենյակը հիվանդ երեխաների համար իսկական ուրախություն է, որտեղ նրանք պրոցեդուրաներից հետո կամավորների հետ կարող են նկարել, խաղալ: * * * Հիրավի, երբ միանում են բարի կամքի տեր մարդիկ, փոխօգնության, փոխգործակցության առողջ մթնոլորտը, քո կարիքն ունեցողին օգտակար լինելու անշահախնդրությունը տարբեր ազգերի ներկայացուցիչների համար դառնում է յուրօրինակ միջոց` անշահախնդիր կերպով աջակցելու բոլոր նրանց, ովքեր չեն ուզում օտարվել հասարակությունից£ Անկարելի է չհավատալ, որ շարունակական այս գործընթացը մշտապես հաջողություններ է արձանագրելու… Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ Հայաստանի Ուսանողական Ջոկատների Հանրապետական Շտաբը հիմնադրվել է 1965¬ին£ Շտաբը գրանցված է որպես հասարակական կազմակերպություն և հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ¬ի Միջազգային Կամավորական Ծառայության Կոմիտեի (CCIVS) և Եվրոպայի Կամավորական Աշխատանքների ծառայության Ալյանսի, Եվրախորհրդի Երիտասարդական Փոխանակումների Կոմիտեի (EYE) անդամ£ Խորհրդային ժամանակներում յուրաքանչյուր տարի մոտ 10 հազարանոց Հայաստանի ուսանողական ջոկատներն աշխատում էին նախկին Խորհրդային Միության և Հայաստանի խոշոր շինհրապարակներում ու ձեռնարկություններում£ 1988-ի աղետից հետո Շտաբը կազմակերպեց փրկարարական ջոկատներ, նրանց ուժերով հազարից ավելի ողջ մնացած մարդիկ փրկվեցին փլատակների տակից£ 1988-91 թթ. յուրաքանչյուր տարի շինարարական և վերականգնողական աշխատանքներ կատարելու համար աղետի գոտի են մեկնել 14-15 հազարանոց ուսանողական ջոկատների անդամներ` մասնակցելով երկրաշարժից տուժած 7 քաղաքների և 149 գյուղերի վերականգնման աշխատանքներին£ 1992¬ից Ուսանողական Ջոկատների Շտաբը կամավորների փոխանակություններ է իրականացնում£ Յուրաքանչյուր տարի 250 հայ կամավորներ մասնակցում են աշխատանքի միջազգային ճամբարներին` արտասահմանում էկոլոգիական, շինարարական, վերականգնողա կան, մշակութային, գեղագիտական, սոցիալական ծրագրերով, ինչպես նաև երկարաժամկետ (8-9 ամիս) և միջին ժամկետի ծրագրերին` իրականացնելով ծնողազուրկ, ծեր և հաշմանդամ մարդկանց խնամք£