ՏԱՐԵՄՈՒՏԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ


Ջակոմո Պուչինիի «Եռապատում» օպերայի սքանչելի թատերայնացմամբ 2007¬ի նախաշեմին մշակութային հետաքրքրություններիս ընդգրկուն դաշտում հայտնվեց ԵՊԿ Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիան£ ԱՊՀ տարածքում նախադեպը չունեցած այս եռաժանր դժվարին բեմադրությամբ ստուդիականներն ի հայտ բերեցին ստեղծագործելու պատկառելի ներուժ` խանդավառելով թե° հարազատ երկրի երաժշտարվեստի գոհարների հանրաճանաչմանը լծված իտալացիներին (առանց Հայաստանում Իտալիայի դեսպանության կայացնող աջակցության անհամեմատ աղքատիկ բեմատիպար կունենար բացառիկ այդ ներկայացումը, որքան էլ որ անթերի հնչեին հրաշալի ձայներով կենդանացած դերերգերը), թե°° մեր միակ օպերային թատրոնի ներկայիս անուրախ կարգավիճակով լրջորեն մտահոգված հայ արվեստասերներին£ Իրադարձային նշանակութ յունը «Տրիտիկոն»¬ի հայկական բեմավորման արձագանք գտավ կոմպոզիտորի թոռնուհու` Սիմոնետա Պուչինիի ցնծալի ողջույնում£ Այդուհանդերձ զարմանալիորեն չսրվեց տեղի պաշտոնատար անձանց ուշադրությունը տասնամյակների արգասաբեր գործունեությամբ անփոխարինելի ստեղծագործական լաբորատորիայի արժեք ու միջազգային բարձր համարում վաստակած ստուդիայի առօրյա տքնանքի հանդեպ£ Մինչդեռ, ապավինելով առավելապես սեփական կապերին ու, այսօրվա չափորոշիչներով, ծիծաղելի «դրամագլ խին», ըստ էության զրո դրամ պետական ներդրումով, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական այս դարբնոցում շարունակում են հրաշքներ կռել ու կոփել£ Ունենալով ինքնահատուկ կրթամշակութային առաքելություն` այն ԵՊԿ սաների նորանոր սերունդների բնատուր շնորհներն է անխաթար թրծում` օպերային հնամենի արվեստի զարգացման ուսումնասիրվող փուլերին բնորոշ կոնկրետ գործերի ամբողջական բեմավորման թեժ քուրայում£ Հակամշակութային, դժնդակ 90-ականների կեսերից ստուդիայի գեղագիտական ղեկը մինչ օրս պատվով ստանձնած Հովհաննես Միրզոյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը ձեռնարկում են հատկապես դասական այնպիսի երաժշտակտավների բեմադրություններ, որոնք իրենց խորունկ պարզությամբ «դյուրամարս» են անփորձ երգիչ¬երգչուհիների համար և, միաժամանակ, հանրահռչակ կոմպոզի տորների «երփնապնակի» նոր ուշագրավ գույների բացահայտում, արդի հայ օպերային արվեստում` նորահայտնություն£ Ինչպես, ասենք, Ռախմանինովի «Ալեկո»¬ն, Մոցարտի «Թատրոնի տնօրենը», Պուչինիի «Ծիծեռնակն» ու Դոնիցետիի «Զանգակը», Հայդնի «Դեղագործը»… 10 բեմադրիչների կողմից արված մոտ 30 բեմադրություններ, որոնց մի մասը, եթե նույնիսկ քանիցս կրկին երևում է ստուդիական ազդագրերում, ամենևին էլ վերականգնումը չի լինում նախորդների£ Փոքրաթիվ աշխատակազմի հիմնառանցքի կայուն պահպանմամբ` համապատասխան բեմադրամտահղացման շուրջ հնարավոր է դառնում շնորհալի նորերի համախմբումը, և նոր բեմադրատեսիլքով բնականոն ծնունդ է առնում միանգամայն այլ մեկնաբանությունը միևնույն օպերայի£ Ճիշտ և ճիշտ Ռոսինիի «Ամուսնական մուրհակ» կատակերգության նման, որը 20 տարի առաջ էր խաղարկվել (ժամանակին ստուդիայի բեմ է բարձրացվել նաև Մասկանյիի «Գեղջկական ասպետություն»¬ը, որով Վարդան Վիրաբյանը 2008¬ին փայլուն ավարտեց ԹՌԱ¬ն, Վահագն Բագրատունու և Հովհաննես Հովհաննիսյանի կողմից) և 2009¬ի տարեվերջին նորովի կենդանացվեց ջութակակահար, երաժշտական թատրոնի ռեժիսոր Վարդան Վիրաբյանի կողմից£ Լինելով Ջոակինո Ռոսինիի կատակերգական օպերայի ստեղծման 200-ամյակի յուրատիպ նշանավորումը` ԵՊԿ ստուդիականների հետ տարեմուտի այս հանդիպումս, փաստորեն, նոր բացահայտման հիանալի առիթ է դառնում£ Մեծ բեմում նշանակալից, արդիաշունչ օպերային ներկայացումների բացակայությունը համառորեն փորձում են հիմնավորել երաժշտական թատրոնի ռեժիսորների դեֆիցիտով£ Խենթ նվիրումով ստեղծագործական ակտիվությունը պահպանող օպերային ստուդիայում ավագների հետ կողք¬կողքի (ամենաբեղունը Հովհաննես Հովհաննիսյանն է, ով շուրջ 15 օպերային բեմադրություն է հեղինակել) այժմ աշխատում են մոսկովյան բարձրակարգ մասնագիտական մկրտություն ստացած 3 երիտասարդ բեմադրիչներ` Արսեն Ղազարյանը, Նաիրե Ստեփանյանը և «տարեմուտի հերոսը»` Վարդան Վիրաբյանը£ Մեր ընթերցողը, կարծում եմ, հավաստիացավ, թե որքան շինծու է սեփական կադրերի բացակայության «վարկածը»£ Եվ, անշուշտ, կփնտրի նորահայտ դիլեմայի հանգուցալուծման տրամաբանական այլ հնարքներ. ի վերջո, հասկանալու համար, թե ինչու` որքան ընդլայնվում ու ամրագրվում է օպերային ստուդիայի միջազգային համբավը որպես անզուգական բարձրարվեստ մկրտարանի (աշխարհի ամենահեղինակավոր բեմերն են զարդարում ստուդիականները), այնքան անշեղ անկում է ապրում մեր միակ (առայժմ` ազգային ակադեմիական) օպերային թատրոնի ստեղծագործական ընդհանուր նկարագիրը£ Տագնապալի այս իրողությունը, կարծես, այնքան էլ չի հուզում արդի հայ օպերային արվեստի գլխավոր տաճարի ճակատագիրը տնօրինող բարձրաստիճան չինովնիկներին, ովքեր առկա ներքին ռեսուրսները բացահայտելու, զարգացնելու և օպերայինի վերընձյուղմանը ծառայեցնելու փոխարեն, համբավավոր թանկարժեք օտարներին «գայթակղե լով» են մտածում իմաստավորել անղեկ, տարերային ստեղծագործական առօրյայի մատնված եզակի թատերակառույցի անփառունակ գոյատևումը£ Կանոնավոր բեմելի կարոտից տոչորվում են եռանդուն սկսնակները£ Հպարտանում ենք, երբ նրանք զրնգացնում են մեր երաժշտարվեստի փառքը` օտար բեմահարթակներում հաստատվելով£ Ովքե՞ր պիտի ապահովեն հայրենի բեմի ծաղկունքը…