Առանց գիտելիքների խորացման չկա առաջընթաց


Հարցազրույց ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ, գնդապետ Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ - Մկրտիչ Սիմոնի, ևս մեկ տարի անցավ պատմության գիրկը£ Ինչո՞վ էր նշանավոր Ձեր աշխատանքում 2009 թ. և ի՞նչ եք ակնկալում այս նոր` 2010 թ.¬ից£ - Անցյալ տարում մեծ, տքնաջան գործ արվեց քաղաքացիական հատուկ ծառայությունը պաշտպանության նախարարության ենթակայության օղակներում ներդնելու համար£ Այդ գործընթացը կավարտվի 2010 թ.£ Բանակի սպաների մի մասը կանցնի քաղաքացիական հատուկ ծառայության£ Պաշտպանության մասին նոր օրենքում հստակորեն նշված են բոլոր կառույցների խնդիրները բանակի զարգացման, մեր երկրի պաշտպանության ամրապնդման գործում£ Այսինքն` որպես մի կամք, մի ոգի միշտ պատրաստ լինել հայրենիքի պաշտպանությանը և, եթե հարկ լինի, կռվել ու հաղթել, ինչպես եղավ 1988 թ.£ Այս առումով այսօր կարևոր ու վճռորոշ է բանակի ռազմահայրենասիրական դաստիարակության դերը£ Առաջադրված խնդիրներն իրականացնելու համար շատ կարևոր է սպայակազմի գիտելիքների խորացումը` ընդհանուր զորքի կրթական և մասնագիտական բարձր ցուցանիշների հասնելու գործընթացում£ Առանց բարոյահոգեբանական մակարդակի բարձրացման, սպա¬զինվոր փոխհարաբերությունների ներդաշնակության չի կարող լիարժեքորեն իրականացվել բարեփոխումների ծրագիրը£ Հենց այս նկատառմամբ ՀՀ Պաշտպանության նախարարը 2010 թ. հայտարարել է գիտելիքների խորացման տարի£ Յուրաքանչյուր սպա պետք է հետևի նախարարի կարգախոսին, ջանա ամեն կերպ խորացնել իր մասնագիտական կարողությունները, տեսական ու գործնական գիտելիքները, բարձրացնի ընդհանուր մտավոր զարգացման մակարդակը, անձնական պատասխանատվությամբ և արդյունավետ աշխատանքով իր ներդրումն ունենա բանակում բարեփոխումների վերջնական կյանքի կոչման ու անվերապահ կարգուկանոն հաստատելու գործում£ Սպայի նկարագիրը շատ վճռորոշ է. նա չպետք է լինի սոսկ կատարող, այլ ամբողջ էությամբ ձգտի անելու ավելին, քան պահանջվում է£ Թե ինչ արդյունքի կհասնենք, որքանով կիրագործենք նախանշված ծրագրերը, կխոսենք իր ժամանակին£ Այսօր, վաղը, ամեն օր աշխատենք խղճի մտոք և նվիրումով, ինչպես նախարարն էր նշել իր ամանորյա մաղթանքում` նոր տարին նրա հաղթանակով է ավարտվելու, ում համար գերագույն երջանկություն է ամեն առավոտ ծառայության գալը և երեկոյան նույնքան գոհունակությամբ տուն վերադառնալը£ - Ամանորը տարվա տոներից ամենասիրելին ու սրտառուչն է£ Երբ ժամացույցի սլաքների սահքը համընկնում է հին ու նոր տարիների սահմանագծում, մարդկանց սրտերը լցվում են մեծ ուրախությամբ, բարությամբ, դիմացինին ինչ¬որ մի լավ բան անելու ինքնաբուխ ցանկությամբ£ Ասացեք, խնդրեմ, ինչո՞վ էր նշանակալից անցնող տարին Ձեր կյանքում և ի՞նչ իղձեր եք փայփայում նոր տարում£ - Դուստրս` Սուսաննան, պետհամալսարանի միջազգային հարաբերությունների չորրորդ կուրսի ուսանողուհի է£ 2009¬ի վերջերին ամուսնացավ, և ես ակնկալում եմ 2010¬ին պապիկ դառնալ£ - Ներեցեք, որ ընդմիջում եմ, փեսային Դո՞ւք ընտրեցիք, Ձեր թելադրանքո՞վ եղավ£ - Թելադրանք, պարտադրանք չի եղել£ Երկուսի սրտի թելադրանքով եղավ, իրե°նք են ընտրել իրար£ Ասում են` զավակի զավակն ավելի քաղցր է, այնպես որ անհամբեր եմ վայելելու այդ յուրօրինակ ապրումը£ - Հիշո՞ւմ եք Ձեր մանկության առաջին նոր տարին, ե՞րբ էր, ի՞նչն է վառ տպավորվել£ - 1971 թ. էր£ Ես վեց տարեկան էի£ Մեր տոհմում ավանդույթ էր` տարեմուտի գիշերը հավաքվել պապիս` Պողոս Կարապետյանի օջախում, պապ ու տատիս գլխավորությամբ` մեծ ու փոքրով միասին դիմավորել նոր տարին£ Հիշում եմ, թե ի¯նչ ցնծությամբ, ի¯նչ ջերմ մաղթանքներով դիմավորեցինք նոր տարին. դրսում ցուրտ էր, ձյուն, իսկ մեր օջախում ջերմություն էր, բոլորը լցված էին լավատեսությամբ և միմյանց ու աշխարհին մաղթում էին ամենայն լավն ու բարին£ Պողոս պապիս տանից մեր հարազատները ըստ ավանդության աստիճանի այցելեցին բոլորի օջախները£ Պապիս անդրանիկ որդին հայրս էր` Սիմոնը£ Ես կլանված լսում էի մեծերի խոսքը, մաղթանքները£ Առանձնապես տպավորվել է, որ պապս նախ արար աշխարհին, բոլոր ազգերին էր մաղթում խաղաղություն, շենություն, բարեկեցություն և ապա միայն մեր ժողովրդին ու իր գերդաստանին£ Նախ օտարին և հետո միայն իր մերձավորին լավը կամենալը մեր ազգի ամենաբնորոշ գիծն է և ընդօրինակման արժանի£ - Ձեր խոհերին համահունչ մի հարց` հայրենիք բառը լսելիս ի՞նչ պատկեր է արթնանում Ձեր մտապատկերում£ - Շատ տպավորիչ ու ալեկոծող հարց տվեցիք... Հայրենիքն այն սուրբ վայրն է, ուր ապրում է հայ ժողովուրդը, ուր շարունակելու է ապրել, բարգավաճել, հզորանալ, իրագործել իր երազանքները£ Հայրենիքն իմ ժողովրդի հոգու գանձերն են, որ դարերի փոթորիկների, խարշակների միջով բերել, հասցրել է ոչ պակաս փոթորկահույզ 21¬րդ դար£ Իր առանձնաշնորհներով հայը չի դադարում զարմացնել աշխարհին, որտեղ էլ լինի, ինչպիսի դժվարին պայմաններում, իր տոկունությամբ, աշխատասիրությամբ, ստեղծարա րությամբ հրաշքներ է գործում£ Ուր էլ լինի` շենացնում է այդ հողը, երկիրը£ Հայրենիք ասելիս իմ մտապատկերում հառնում է Սփյուռքը, որ ծնվել է մեր դժվարին ճակատագրից£ Արևմտյան Հայաստանի երբեմնի շեն ու բարեկեցիկ բնակավայրերի այսօր ամայացած պատկերը և մի օր այնտեղ վերադարձի, պատմական հայկական հողերում հայոց ծուխ ծխանին վերստին կենդանացնելու չխամրող հույսը, որ նաև իմն է£ Սամցխե-Ջավախքից եմ, որի բնակչության մեծամասնությունը Կարնո (Էրզրումի) աշխարհից է, և ո°ւմ, եթե ոչ ինձ է հասկանալի պետականություն ունեցող հայրենիքից դուրս ծնված լինելու հոգեբանությունը£ Այսօր Սփյուռքի հայը, Հայաստանում ապրող հայը ընդհանուր նպատակ ունեն` հզորացնել Հայաստանի Հանրապետությունը£ Ամեն ոք իր կարեցածի չափով մի քար պիտի դնի Հայոց մեծ տան պատին, հզորացնի այն, որ մեր զավակները չմեկնեն օտար երկրներ, իրենց շնորհն ու տաղանդը ծառայեցնեն մեր հայրենիքի շենացման սուրբ նպատակին, ունենանք հզոր Հայաստան, ամուր պետականություն£ Այսինքն` բարեփոխումներ ոչ միայն բանակում, այլև բոլոր կառույցներում£ Ինչպիսին կլինի ապագան` մեծապես կախված է այսօրվա մեր գործերից, իսկ դրանց լավ լինելը` լավ իմացությունից, Հենց այս նկատառմամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` 2010 թ. հայտարարեց գիտելիքների խորացման տարի£ Գիտելիքն է որոշում յուրաքանչյուր մարդու, այդ թվում` սպայի ու զինվորի տեղն ու դերը կյանքում£ Հայոց բանակի զինվորին մաղթում եմ բարի ծառայություն, մարտական ոգի, լավ տիրապետի զենքին և լինի գաղափարապես հասուն£ Մեկ գաղափարական զինվորը հարյուր զինվոր արժի£ Եվ, իհարկե, մաղթում եմ համբերություն, ծնողի, հարազատների, սիրած էակի կարոտը մղի ավելի լավ ծառայելու, տուն վերադառնալու բացճակատ£ Սպայակազմին մաղթում եմ անվերապահորեն իրագործել պաշտպանության նախարարի` «ՀՀ զինված ուժերի պատրաստությանը` նոր որակ, պաշտպանական բարեփոխումներին` հաստատուն ընթացք» կարգախոսը£ Գիտության, նոր տեխնոլոգիաների օրավոր զարգացման մեր ժամանակներում ետ չմնալ, այլ ջանադրորեն խորացնել գիտելիքները, պարտքի մեծ գիտակցումով և պատասխանատվությամբ կատարել պարտականությունները, ինչպես ասում են` բարձր պահել ուսադիրների պատիվը£ Ոչ թե սպասել հրամանի ու նոր միայն կատարել, այլ դրսևորել նախաձեռնողականություն և ձգտել անելու պահանջվածից ավելին£ - Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար£ «Ավանգարդ» թերթի խմբագրությունը սրտանց մաղթում է, որ 2010 թ. Հայոց բանակի համար լինի առաջադրված խնդիրների անվերապահ իրականացման տարի, ամենուր տիրի կարգուկանոն և մարզական բարձր տրամադրություն£ Խաղաղություն աշխարհին և հայոց աշխարհին£

Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ