«Երբեք մի ասա` երբե°ք»


Դեռ մի քանի տարի առաջ, նույնիսկ փորձառու քաղաքագետների մտքով դժվար թե անցներ, որ Թուրքիան ու Ադրբեջանը, ի հեճուկս Արևմուտքի, ամեն ջանք գործադրելու են` իրենց ոխերիմ հարևան Հայաստանի թիվ մեկ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ ջերմ հարաբերություններ հաստատելու համար£ Դա դժվար կանխատեսելի իրողություն էր հատկապես այն փորձագետների համար, ովքեր կարծրատիպային մոտեցումներ ունեն ԱՄՆ¬ի հզորության անխախտության, հետևաբար միաբևեռ աշխարհի մոտալուտ փլուզման անհնարինության մասին£ Սական, ամերիկյան վարչակազմի փոփոխությունից առաջ էլ նկատելի էր այս գերհզոր պետության դիրքերի թուլացման, և որպես դրա անմիջական հետևանք` բազմաբևեռ աշխարհի «ստեղծման» անխուսափելիությունը£ Առավել ևս, որ Նահանգների աշխարհաքաղաքական ռազմավարության և գաղափարախոսության ֆիասկոն ուղեկցվում էր Ռուսաստանի տնտեսական, ռազմաքաղաքական դիրքերի ուժեղացման անընդհատ աճող դինամիկայով£ Ինչևէ. իրողությունն այն է, որ այսօրվա դրությամբ Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում «առաջին ջութակի» դերն աստիճանաբար ստանձնում է ՌԴ¬ն£ Իհարկե, աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխություններն ի նպաստ Ռուսաստանի էին, որն էլ փորձում է առավելագույնս օգտվել այդ ամենից£ Բնականաբար, բոլորիս մտահոգում է, թե խելահեղ արագությամբ զարգացող իրադարձությունների հորձանուտում ինչ իրավիճակում կարող է հայտնվել Հայաստանը, որը ոչ միայն խիզախություն ունեցավ վերցնելու դիվանագիտական մենամարտի հրավիրող «ձեռնոցը», այլև ինքը ստանձնեց բանակցային «ձեռնոց» նետողի դերը£ Աննախադեպ բարդ ու խճճված խաղում, յուրաքանչյուր ռիսկային քայլ, ինչպես շախմատում, կարող է հանգեցնել կա°մ փայլուն հաղթանակի, կա°մ տխուր պարտության£ ՀՀ իշխանությունները նախընտրել են համարձակ գործողությունների տարբերակը, ինչը նույն շախմատային տրամաբանությամբ պարտադրում է հետագա բազմաթիվ քայլերի ճշգրիտ հաշվարկ կատարել£ Խնդրի բարդությունը բխում է գերտերությունների շահերը ներառող մի շարք կարևորագույն, բայց տարբեր սցենարների իրագործման գրեթե հավասար հավանականութ յունից£ Հետևաբար, յուրաքանչյուր սցենարի իրականացման պարագայում, մեր դիվանագիտությունն իր ձեռքի տակ պետք է ունենա նախօրոք մշակված համարժեք գործողութ յունների ծրագիր£ Հնարավոր սցենարներից մի քանիսը ակնհայտ են. 1. Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնում հայտնի արձանագրությունները£ 2. Վավերացնում է` առաջ քաշելով որոշ նախապայմաններ£ 3. Ռուս¬թուրքական խորացող «սիրախաղի» արդյունքում` Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա` ԼՂՀ հիմնախնդրի շուտափույթ կարգավորման ուղղությամբ, ջանալով կորզել զգալի զիջումներ£ 4. Ավագ եղբոր օրինակին հետևելով, Ադրբեջանն է°լ ավելի է ջերմացնում հարաբերությունները ՌԴ¬ի հետ` խոստանալով «գազա¬նավթային» բոլոր ծրագրերն իրագործել ռուսական սխեմայով£ Հետևաբար մեր հյուսիսային դաշնակցի գայթակղությունները կրկնապատկվում են` ոտնահարելու ՀՀ շահերը£ 5. Հայ¬թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո ԱՄՆ¬ն ու եվրոպական երկրները հարմար պատրվակ են ունենում այլևս չանդրադառնալու Հայոց ցեղասպանության ընդունման խնդրին£ Նշված հավանական մարտահրավերներն ընդամենը մի մասն են ընդհանուր վտանգների£ Բացի այդ, հնարավոր է` ի հայտ գան այսօրվա դրությամբ անկանխատեսելի հիմնախնդիրներ, որոնք բխում են վերոնշյալներից£ Օրինակ, խիստ հոռետեսական և քիչ հավանական մի վարկած կա, որն այնուամենայնիվ, լիովին բացառել հնարավոր չէ£ Դրա էությունը հետևյալն է£ Հայտնի է, որ ներկայումս ընթանում են ռուս¬թուրքական խիստ գաղտնի բանակցություններ£ Չի բացառվում, որ դրանց առանցքում ԼՂՀ հիմնախնդրի կարգավորումը լինի£ Զուտ տեսական հարթությունում ընդունենք, թե Թուրքիան խոստանում է տապալել վառելիքաէներգետիկ ռեսուրսների տարանցման ուղղությամբ արևմտյան բոլոր նախագծերը, բնականաբար, առաջին հերթին «Նաբուկոն» (նկատի ունենալով թուրք¬ամերիկյան սառը հարաբերությունները, դա անիրատեսական չէ)£ Ադրբեջանն էլ, իր հերթին համաձայնում է միանալ այդ «ծրագրին», իսկ հետագայում հրաժարվելով ՆԱՏՕ¬ից` անդամակցել ՀԱՊԿ¬ին£ Դրա դիմաց ՌԴ¬ին առաջարկվում է ԼՂՀ առնչությամբ զիջումներից Հայաստանի հրաժարվելու դեպքում օգնել` բլից¬պատերազմով Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին£ Հանկարծ ու Ռուսաստանը համաձայնվի£ Իհարկե` գաղտնի£ Սա ֆանտաստիկա՞ է£ Անիրատեսական հոռետեսությո՞ւն£ Սակայն քաղաքականության մեջ նույնպես գործում է հայտնի սկզբունքը` երբեք մի ասա` երբեք»£ Բնականաբար` այս և նման խաղերին հիմնավորապես հակազդելու գոնե նախնական ծրագրեր ՀՀ իշխանությունները մշակել կամ մշակում են£ Համենայն դեպս` վերջին մեկ տարում Հայաստանի արտաքին քաղաքկան մարտավարությունը հույս է ներշնչում, որ բոլորի ուշադրության կենտրոնում մեր պետությունն ի վիճակի է խույս տալ աշխարհաքաղաքական անկանխատեսելի վտանգներից£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ