Ամանորյա թալան


 

2012-ը նյութական մեծ կորուստով է սկսել ֆրանսիացի հանրահայտ արտիստ Ժան-Պոլ Բելմոնդոն: Հենց Նոր տարվա գիշերը անհայտ անձինք թափանցել են նրա առանձնատուն, որտեղ ոչ մեկը չի եղել: Հիմնականում գողացվել է մեծ քանակի ոսկյա զարդեր: Ընդ որում, այդ տանն ապրում է նաև արտիստի նախկին կինը` Նատի Թարդիվելը, ում սենյակը նույնպես «ուսումնասիրել» և թալանել են անհայտ հանցագործները: Նրանք ամուսնալուծվել են 2008-ից, սակայն Նատին շարունակում է ապրել Բելմոնդոյի տան մի սենյակում:

Ի դեպ, այդ զույգն համատեղ ապրել է 26 տարի, որից 20-ը` քաղաքացիական ամուսնությամբ, 6-ը` պաշտոնական: 2003-ին ծնվել է նրանց Ստելա դուստրը: