Տիմոշենկոն շարժահենակներ է խնդրել


 

Խարկովի գաղութում պատիժը կրող Յուլյա Տիմոշենկոն փաստորեն դժվարանում է ինքնուրույն քայլել` տեղեկացրել է մարզի պետական պատժական ծառայության առողջապահության վարչության պետ Դմ. Կուրուշինը: Սակայն նա ընդգծել է, որ հենաշարժեր կամ հենակներ կտրամադրվեն` միայն բժիշկների թույլտվությամբ:

Ուկրաինայի էքս-վարչապետի փաստաբանների հավաստմամբ` նրա առողջությունը խաթարվել է կալանավայր տեղափոխվելուց ի վեր: Իսկ կալանատան ղեկավարությունն էլ հավաստիացնում է, թե Տիմոշենկոյի ինքնազգացողությունը բավարար է:

Հիշեցնենք` Տիմոշենկոյի ամուսինն ապաստան է ստացել Չեխիայում` պատճառաբանելով, որ իշխանությունները ճնշումներ են գործադրում իր ու իր ընտանիքի նկատմամբ: