Առնետների հորդա` Դյումայի վեպի կղզում


 

Իտալական հանրահռչակ Մոնտեքրիստո կղզին հայտնվել է սև առնետների իշխանության ներքո (տեղեկացրել է newsru-ն): 10 քառ. կմ տարածք ունեցող կղզում յուրաքանչյուր քառակուսի մետրին առնվազն մեկ առնետ է «բաժին ընկնում»: Ընդ որում, այս կրծողներից զատ` Մոնտեքրիստոյում այլ կենդանի շունչ չկա` բացի պահակից ու նրա ընտանիքից: Մինչդեռ այնտեղ տեսարժան վայրեր կան, որոնք հրապուրում են զբոսաշրջիկներին: 18-րդ դարի շքեղ ամառանոց, հնագույն վանքի ավերակները և Պալերմո արքեպիսկոպոս Սբ. Մամիլյանոյի քարայրը:

Տեղական մամուլում տեսակետ է ներկայացվել, որ առնետներն այստեղ են հասել զբոսաշրջիկներ բերող նավերով:

Աներես կրծողների այսչափ բազմացումը լուրջ սպառնալիք է բնությանը. առավել ևս` Մոնտեքրիստոն հատուկ պահպանվող տարածք է, որտեղ նույնիսկ լողալն է արգելվում: Տոսկանայի գյուղնախարարությունը, Եվրամիության աջակցությամբ, օրերս սկսել է առնետների ոչնչացումը: 20 տոննա թունավոր հատիկներ շաղ կտրվի` ավիացիայի օգնությամբ: