ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 2012


 

ԽՈՅԵՐ. 2012-ը կարող է նշանակալիորեն փոխել նրանց աշխարհընթացը` նաև գործնական ու անձնական կապերն ընդլայնելով: Բայց պետք է հիշել, որ ցանկացած փոփոխութ յուն և´ դրականը, և´ բացասականն է պարունակում: Որոշիչը կլինի առաջ ընթանալու, այլ ոչ թե նույն տեղում շարունակելու մղումը: Հնարավոր է, որ կյանքը փոխելու, նոր որոշումներ կայացնելու ցանկություն ունենաք:

Հունվար-ապրիլ ամիսները բարենպաստ են աշխատանքային առաջընթացի և ֆինանսական գործերի համար: Այս ամիսներին կարող եք բարելավել ձեր նյութական վիճակը, ամրապնդել դիրքերը, գործնական կապեր ու նոր ծանոթություններ հաստատել, որոնք օգտակար կլինեն ապագայում: Հաջողակ կլինի հատկապես մարտ ամիսը:

Մայիս-սեպտեմբեր ամիսներին չի բացառվում, որ այլ աշխատանքի անցնելու, նոր ծրագրեր իրագործելու ցանկություն ունենաք: Կհասկանաք, որ հին հիմքի վրա նորը չի կառուցվի: Եվ ձեր շրջապատն ընդլայնելու դեպքում հոկտեմբերից մինչև տարեվերջ կհաջողեք կյանքի ուրիշ ռիթմով` ավելի ակտիվ ու գործնական ապրել: Դա հնարավորություն կտա` փակել անցյալում չլուծված շատ հարցեր և խնդիրներ:

ՑՈՒԼԵՐ-ն իրենց անհատականությունը զարգացնելու նոր հնարավորություն կունենան. աստղային եղանակը կնպաստի դրան: Հոգևոր խնդիրներ լուծելու հետաքրքրություն կծագի և հեռավոր երկրներ մեկնելու ցանկություն: Հոգևոր զարգացումը հնարավորություն կտա, որ ինքդ քեզ ուրիշ զգաս, կօգնի` լուծելի դարձնել ձեր իսկ ցանկություններն ու երկրային նպատակները: Չի բացառվում, որ լրացուցիչ` նոր մասնագիտություն ստանալու ցանկություն ունենաք: Մայիսից-սեպտեմբեր փոքր-ինչ կսահմանափակվի ձեր ազատությունը, բայց հոգևոր մակարդակը բարձրացնելու հնարավորությունից չպետք է հրաժարվեք: Կարևոր է, որ չխախտեք օրենքը, անհրաժեշտ է` վերահսկեք ձեր վարքագիծը, բախումներ չունենաք իրավապահների հետ ու չհամառեք` ձեր իրավացիությունն ապացուցելու: Նշյալ ժամանակահատվածը հարմար շրջան չէ` դատական վեճերի, բողոքների համար: Չեն բացառվում խնդիրները` հարկային մարմինների հետ:

Հատկապես ամռան առաջին երկու ամիսները կարող են չծրագրված ծախսեր պարտադրել. գուցե նաև կորուստներ ունենաք, բայց եկամուտների աճը կխաղաղեցնի ձեզ: Միայն շիտակ բարեկամները կարող են այդ ընթացքում հուսալի հենարան լինել. քանի որ չեք կարողանա օգնություն ակնկալել նոր ծանոթներից: Ավելին, վերջիններիս հետ մտերմությունը կարող է բարդություններ առաջացնել ապագայում:

Մի խոսքով, մայիսից սեպտեմբեր լավագույն ժամանակահատվածը չէ նոր կապեր ստեղծելու, հեռահար խնդիրներ լուծելու առումով:

Ձեր կյանքը կկայանա հոկտեմբերից և կշարունակվի մինչև տարեվերջ: Դուք կձգտեք հարթել բոլոր տարաձայնությունները, գործընկերային նոր հարաբերություններ ստեղծել ու նոր ծրագրեր կազմել, ինչը տեսանելի կդարձնի անձնական ու գործնական նոր հեռանկարները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ-ի անձնական կյանքում և աշխատանքում հնարավոր են կտրուկ փոփոխություններ: Եվ մեծամասամբ` հաջողություն բերող: Աստղագետները խորհուրդ են տալիս մեծացնել հետաքրքրությունն առեղծվածների, անբացատրելի երևույթների հանդեպ: Թերևս դա կօգնի ավելի լավ ճանաչել ձեր շրջապատի մարդկանց, հասկանալ հարազատներին: Կյանքի անսպասելի շրջադարձերն ու ճակատագրի հանելուկները թույլ կտան նոր մարտավարություն ու նոր վարքագիծ մշակել, առկա խնդիրների լուծման նոր ուղիներ որոնել: Հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածը լավագույն պահն է` հոգեբանություն, աստղագիտություն ուսումնասիրելու, գուշակության նրբություններին ծանոթանալու, ձեզ համար արտասովոր երևույթներով հետաքրքվելու համար: Հաճելի զբաղմունքը կնպաստի ձերբազատվել ձեզ տագնապեցնող շատ խնդիրներից ու բարդույթներից:

Մարտին կարող եք ձեռնարկել նյութական խնդիրների լուծումը` վարկի միջոցով. պարտքերի համար դա հաջողակ ամիս է: Բայց մայիսից սեպտեմբեր հարկ է զգուշավորություն հանդես բերել: Որքան էլ ձեզ հանդուրժող ու զիջող եք համարում, միևնույն է` մոլորակների դասավորությունը մեծացնում է մտերիմների հետ վիճելու հավանականությունը: Իսկ վեճերի համար հետո զղջալու եք: Մեծ է հատկապես վնասվածքներ ստանալու ռիսկը. ուշադիր եղեք փողոցում, աշխատավայրում: Հիշեք, որ ֆիզիկական վնասվածքները նաև նյութական վնասներ են պատճառում:

Աշնանը, հատկապես հոկտեմբերին, ավելի պատասխանատու և մտահավաք կդառնաք: Պետք է անպայման կատարեք ձեր պարտավորությունները, չհետաձգեք կամ չխուսափեք գործնական ու աշխատատար խնդիրներից, և հարյուրապատիկ կշահեք: Գործնական հաջողությունները հնարավորություն կտան` դեկտեմբերին նոր հույսեր տածել, նոր ծրագրերի ու ձեռնարկումների մասին մտածել: Չեն բացառվում պաշտոնի բարձրացումը, գործնական կապերի ընդլայնումն ու աշխատանքային հաջողությունները:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ-ին կհաջողվի կյանքի կոչել իրենց երազանքը:

Դուք երևի գիտեք, որ խնդիրները միայնակ լուծել անհնար է. ուրեմն ընկերների հետ համատեղ կարող եք գտնել անհրաժեշտ խնդիրների լուծման ուղիները: Ընկերների շրջապատում ձեզ երջանիկ ու հանգիստ կարող եք զգալ հունվարից մինչև ապրիլ:

Կյանքի հանդեպ դրական տրամադրվածությունը կմեծացնի ինքնավստահությունը, մանավանդ` եթե ձեր լավատեսությունը հավանության արժանանա նաև հարազատների ու ընկերների կողմից: Նրանցից դուք կարող եք խելացի, իրական օգնություն ու պաշտպանություն ստանալ: Ինքներդ էլ հաճույքով օգտակար կլինեք ուրիշներին: Այս ամենի համար մարտ ամիսն առավել նպաստավոր է:

Սակայն գործնական հարցերում չեն բացառվում ճգնաժամային շրջանը, բախումները և շրջապատի փոփոխությունը: Այդ իրավիճակում ձեզ համար դժվար կլինի հավասարակշ ռություն պահպանել, և անհրաժեշտություն կծագի` ինչ-որ բան փոխել: Հնարավոր է` աշխատանքը: Դա էլ իր հերթին կարող է լարվածություն ստեղծել ընտանիքում կամ սիրային կապերում: Այդ իրադրությունները համարեք գոյություն ունեցող հարաբերությունների փորձություն, որը նաև «կստուգի» ձեր զգացմունքները: Կարևոր է, որ չընդունեք չկշռադատված որոշումներ, որոնց համար հետագայում զղջալու եք:

Հոկտեմբերին զգուշացեք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ փոխհարաբերություններից, ձգտեք խուսափել ավելորդ բախումներից: Դեկտեմբերին, սակայն կվերագտնեք հոգևոր միաբանությունը` ձեր երկրորդ կեսի հետ. կհամոզվեք, թե որքան ամուր է ձեր կապը և որքան անհրաժեշտ եք մեկդ մյուսին: Այդժամ էլ նոր ուժ, պաշտպանվածություն կզգաք: Չմոռանաք, որ հատկապես տարեց հարազատները ձեր հոգատարության կարիքն ունեն:

ԱՌՅՈՒԾՆԵՐ-ին 2012-ը կարող է երկար սպասված երջանկություն և բարեկեցություն պարգևել: Դուք աչքի կընկնեք ակտիվությամբ, որովհետև եկել է այն պահը, որի համար անցյալում քիչ ջանքեր չեք գործադրել: Եթե, իհարկե, լուրջ սխալներ թույլ չեք տվել, ուրեմն կարող եք վայելել ձեր գործերի պտուղները:

Տարվա հաջող սկիզբը կշարունակվի մինչև ապրիլ: Առաջնահերթ կդառնան երկարաժամկետ ծրագրերն ու ծավալուն խնդիրները, որոնք պետք է ձգտեք իրագործել: Աստղերը կհովանավորեն ձեզ, կնպաստեն ձեր հեղինակության ամրապնդմանը, ինչպես նաև` գործնական հարցերի կարգավորմանը. նշանակալի հաջողության հասնելու հնարավորություն կընձեռեն: Կարող եք ավելի բարձր դիրքի հավակնել կամ ձգտեք ինքնահաստատվել որպես լավ մասնագետ. մանավանդ` եթե ստեղծագործող եք կամ կամենում եք անփոխարինելի աշխատողի համբավ վայելել:

Այս շրջանում կարող եք հոգեմոտ աշխատանք գտնել: Աշխատեք լավագույն հատկանիշներ դրսևորել ու զբաղվել ձեզ հետաքրքրող գործով: Ձեզ կգնահատեն: Դրա համար ամենանպաստավոր ժամանակը մարտն է: Գարնան վերջին և ամռանն, ավելի լավ է` զբաղվեք ձեր առողջությամբ: Ուշադիր եղեք կենցաղային գործերում, քանզի առկա է վնասվածք ստանալու ռիսկը: Ուսանողներն ու դիմորդները խիստ ուշադիր պետք է լինեն, այլապես կարող են տապալվել քննություններում:

Աշնան կեսերին և մինչև տարեվերջ հարկ կլինի ժամանակը նվիրել տնային գործերին ու հոգսերին: Ցանկություն կառաջանա վերափոխել կամ բարելավել բնակարանը` հարմարավետ պայմաններ ստեղծելու: Մի զլացեք հոգատար լինել հարազատների, հատկապես` ավագ սերնդի ներկայացուցիչների հանդեպ:

ԿՈՒՅՍԵՐ. 2012-ին վստահաբար կարող եք մասնագիտական գործունեության համարձակ ծրագրեր կազմել: Կույսերը սովորաբար ձգտում են ինքնակատարելագործման, իմացության խորացման. և դա աննկատ չի մնա: Գալիք տարին բարեհաջող է. սպասվում է աշխատանքային առաջընթաց:

Առավել նպաստավոր է տարեսկզբից մինչև ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածը: Մարտին կարելի է ճամփորդության մեկնել` թե´ գործնական, թե´ մշակութային կամ հանգստի ծրագրով: Գարունը նաև ռոմանտիկայի և սիրո ժամանակ է, երբ հոգին երգում է ու երջանկության սպասում: Այդ երջանկությունը կգտնեք:

Մայիսից-սեպտեմբեր, սակայն, լարված շրջան է սպասվում: Չհասկացվածությունը, կշտամբանքներն ու վիրավորանքը կարող են վեճերի պատճառ դառնալ: Եթե շատ համառ գտնվեք` նորաստեղծ կապերը կարող են փլուզվել:

Ամռան առաջին երկու ամիսներին հավանաբար պաշտոնի բարձրացում կամ ավելի բարձր վարձատրությամբ նոր աշխատանք կառաջարկվեն ձեզ: Աշնանը խորհելու, խորհրդածելու հարմար ժամանակ է: Կդադարեք առնչվել այն մարդկանց հետ, ովքեր հոգնեցնում են և ձեզ հոգեմոտ չեն: Վերստին կհամոզվեք, որ աջակցություն (նաև` բարոյական ու հոգևոր) պետք է որոնել միայն փորձած և հուսալի բարեկամների շրջանում: Եվ ձեզ հետ կմնան միայն ժամանակի փորձությունը հաղթահարած մարդիկ, որոնց միշտ ցանկանում եք տեսնել ձեր կողքին:

Տարվա վերջին ամսին կարելի է նորից ճամփորդություն ծրագրել: Չեն բացառվում հետաքրքիր հանդիպումները, ռոմանտիկ հավաքները և տարիքով ձեզանից մեծ մարդու (կնոջ) հետ հաճելի ժամանցները:

(Շարունակությունը` հաջորդիվ)