ՓՈԹՈՐԻԿ ՄԻ ԲԱԺԱԿ ՋՐՈՒՄ


 

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կռիվ է ընկել. մի խումբ մարզիչներ այլևս չեն ուզում տեսնել իրենց նախարարին և ամեն ինչ անում են, որպեսզի Գագիկ Ծառուկյանը լսի իրենց խնդրանքն ու նախարարի նոր թեկնածու առաջադրի: Գագիկ Ծառուկյանն էլ, ասում են` չի ուզում ընտրություններից առաջ մի նոր կադրային փոփոխություն ևս անի. լսողներն ինչ կասեն` ԲՀԿ-ն անընդհատ նախարար է փոխում... Եվ քանի որ հարցն իր լուծումը չի ստանում, ստացվում է, որ մարզիչները մի բաժակ ջրում փոթորիկ են բարձրացրել, աղմկել, բայց հիմա հարկադրված են լռել ու սպասել ընտրություններին: Այդ ժամանակ անպայման նոր նախարար կունենան` թերևս ոչ ԲՀԿ-ական: Ոմանք գրեթե համոզված են, որ այս պաշտոնը զբաղեցնելու է աշխարհահռչակ մարզիկ Յուրի Վարդանյանը: