ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆԻՆ... ՄԵՐԺԵԼ ԵՆ


 

Արդեն մի քանի տարի ձգձգվող քննարկումները` Պետրոս Դուրյանի մասունքները Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում ամփոփելու շուրջ, նոր զարգացումներ են ստացել: Ինչպես պարզվում է, Մշակույթի նախարարությունը որոշել է ոչ թե հայրենի հողում ամփոփել վաղամեռիկ հանճարի մասունքները, այլ` պատի մեջ... Այսինքն, մերժել են Դուրյանին` հավանաբար կամենալով խնայել պանթեոնի առանց այն էլ խնայված տարածքը... Դե, Պետրոս Դուրյանը Հայաստանում ազգականներ ու բարեկամներ չունի, ովքեր կարող էին ընդդիմանալ նման որոշման դեմ, իսկ գրողներին էլ լսող չկա...