ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԽՈՒՍԱՓՈՒՄ 


 

Ի տարբերություն կոալիցիայում ընդգրկված գործընկերների` ՕԵԿ-ական նախարարները մեծամասամբ խուսափում են կուսակցական կրծքանշաններ կրել: Նման պահվածքի համար վերջերս խիստ նկատողություն է ստացել գյուղնախարար Սերգո Կարապետյանը: «Օրինաց երկրում» համոզված են, որ նման կեցվածքը շատերի պարագայում ցանկացած հարմար պահի ՕԵԿ-ը լքելու պատրաստակամության մասին է վկայում: Մինչդեռ բազմաթիվ մեծ ու փոքր պետական չինովնիկներ, այդ թվում նաև գյուղնախարարը «Օրինաց երկրի» տարածքային կառույցի ղեկավարներ են: Ընտրությունների պատրաստվող այս քաղուժում արդեն իսկ սկսել են տարակուսել, թե նման տրամադրվածությամբ ինչպե՞ս են մրցապայքարի մեջ ներքաշվելու: Ստացվում է, որ նույնիսկ կուսակցության վերնախավում են իմիջիայլոց վեր վերաբերվում ՕԵԿ-ի առանց այն էլ ոչ այնքան խոստումնալից հեռանկարին: