Սիրելի Ընթերցող 


 

Փետրվարի 1-ից «Ավանգարդը» տպագրվելու է շաբաթը 4 անգամ (երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին), ինչը հնարավորություն կտա ավելի օպերատիվ արձագանքել օրվա իրադարձություններին և ավելի հաճախ հանդիպել Քեզ հետ: Երեքշաբթի և հինգշաբթի օրերին թերթը լույս կտեսնի 4 էջ ծավալով. գինը` 50 դրամ: Նրանք, ովքեր արդեն բաժանորդագրվել են շաբաթը 2 անգամ պարբերականությամբ տպագրվող «Ավանգարդին», նրանք չորեքշաբթի և ուրբաթ օրերին կստանան 8 էջ ծավալով մեր թերթը: Իսկ մյուս երկու համարները («Ավանգարդ-բացառիկ» վերտառությամբ) կարող եք բաժանորդագրվել կամ ձեռք բերել «Հայմամուլ»-ի կրպակներում, «Հայփոստի» բաժանմունքներում և խմբագրությունում:

«Ավանգարդ-բացառիկ»-ի 1 տարվա բաժնեգինն է 4800 դրամ:

Բարի հանդիպումներ` «Ավանգարդի» էջերում: